Սյունեցիները բողոքի ակցիա են իրականացնում՝ անվտանգության երաշխիքներ պահանջելով
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    36%
    0 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    37%
    11 կմ/ժ
  • Լոռի 6°C
    87%
    6 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    84%
    6 կմ/ժ
  • Արարատ 17°C
    29%
    6 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    80%
    3 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    34%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    94%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    34%
    2 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    40%
    15 կմ/ժ
  • Արցախ 9°C
    90%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Սյունեցիները բողոքի ակցիա են իրականացնում՝ անվտանգության երաշխիքներ պահանջելով

Սյունեցիները բողոքի ակցիա են իրականացնում՝ անվտանգության երաշխիքներ պահանջելով

Սյունիքի մարզի բնակիչներն այսօր փակել են Գորիս-Կապան միջպետական ճանապարհը: Սյունեցիները իշխանությունից անվտանգության երաշխիքներ են պահանջում: 

Ակցիայի մասնակիցներից մեկը նշում էր, որ այսօր Սյունիքը՝ Հայաստանի ողնաշարը, վտանգված է, և պետք է բոլորը մեկ մարդու նման հավաքվեն ու միանան ակցիային:

«Ամեն օր հեռուստացույցով լսում ենք, որ խոսքը չի վերաբերում ՀՀ պետական սահմաններին, բայց մինչ օրս պատասխան չենք ստացել, թե որն է Սյունիքի պետական սահմանը»,- ասաց ակցիայի մասնակիցը: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Սյունիքի սահմանի որոշ հատվածներում կտեղակայվեն ռուս սահմանապահներ:

Նշենք՝ Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը ներկայացրել էր Սյունիքում ստեղծված վիճակը: Նրա խոսքով՝ երեկ ՊՆ կողմից հրաման է տրվել մեր զինվորականներին, որ մինչև այսօր՝ ժամը 17:00-ը, հայկական կողմը պետք է զիջի մեր զբաղեցրած դիրքերը:

Թեմայի այլ նորություններ