Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ Կարեն Սարգսյանին
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    32%
    7 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    40%
    2 կմ/ժ
  • Լոռի 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    81%
    12 կմ/ժ
  • Արարատ 18°C
    32%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    69%
    13 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    32%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    56%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    32%
    7 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 14°C
    73%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ Կարեն Սարգսյանին

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ Կարեն Սարգսյանին

Սեպտեմբերի 13-ին Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրվեց հանդիպում, որի ընթացքում փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը մարզպետարանի աշխատակազմին, մարզի համայնքների և իրավապահ մարմինների ղեկավարներին ներկայացրել է Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ Կարեն Սարգսյանին՝ մաղթելով նրան հաջողություններ նոր աշխատանքում:

«Գիտեք, որ երկար ժամանակ Կարեն Սարգսյանը Գեղարքունիքի մարզում պատասխանատու դերակատարում է ունեցել ջրային ոլորտում: Իր լավ աշխատանքի արդյունքներով պայմանավորված՝ պարոն Սարգսյանը խրախուսվել է և զբաղեցրել է ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնը: Ես շնորհավորում եմ պարոն Սարգսյանին՝ այս խիստ պատասխանատու փուլում մարզպետի պաշտոնը ստանձնելու համար և պատրաստակամություն հայտնում աջակցություն ցուցաբերել ցանկացած հարցում, որն իր դրական նպաստը կունենա մարզի զարգացման գործում»,- ասել է Սուրեն Պապիկյանը:

Այնուհետև փոխվարչապետը շնորհակալություն հայտնեց Գնել Սանոսյանին՝ Գեղարքունիքի մարզպետի պաշտոնում կատարած արդյունավետ աշխատանքի համար և նշել է, որ նաև այդ աշխատանքի արտահայտությունն է, որ պարոն Սանոսյանը նշանակվել է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար:

«Ես կարծում եմ, որ սա մեծ պատիվ է մարզի համար, բոլոր պաշտոնյաների համար, և ցանկանում եմ շեշտել, որ Հայաստանի Հանրապետությունում աշխատանքը խրախուսվում է, և լավ աշխատողը պաշտոնական սանդղակում առաջ բարձրանալու հնարավորություն է ստանում»,- նշել է նա:

Գնել Սանոսյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց Սուրեն Պապիկյանին՝ այս երեք տարիների ընթացքում Գեղարքունիքի մարզպետի, իսկ այս պահին արդեն՝ Տարածքային կառավարման նախարարի պաշտոնն իրեն վստահելու համար: Նա միաժամանակ հաջողություն մաղթեց Կարեն Սարգսյանին Գեղարքունիքի մարզպետի պաշտոնում նշանակվելու համար՝ համոզմունք հայտնելով, որ մարզպետը ջանք ու եռանդ չի խնայի հաջողություններ արձանագրելու ի շահ մեր մարզի և Հանրապետության:

«Մեծ պատիվ է որոշակի ժամանակ զբաղեցնել մարզպետի պաշտոնը և փորձել մարդկային կարողություններով, որակներով, գիտելիքներով և փորձով օգտակար լինել: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այդ ընձեռված հնարավորության համար, որ տրվեց ինձ երեք տարի: Բավական բարդ ժամանակահատված ապրեցինք, բայց, մյուս կողմից, բավականին մեծ ձեռքբերումներ ունեցանք մարզի համայնքներում, մարզային ենթակայության տարբեր կառույցներում: Ուզում եմ բոլորիդ այդ համատեղ աշխատանքի համար շնորհակալություն հայտնել, նաև շնորհակալություն հայտնել այն լավ մթնոլորտի համար, որ կա մարզում՝ շնորհիվ բոլոր կառույցների: Թող այդ ծանր ժամանակահատվածը մնա անցյալում, և նոր մարզպետի գլխավորությամբ մարզում անընդհատ ունենանք զարգացման նոր հնարավորություններ, նոր ձեռքբերումներ»,- հավելել է նախարարը:

Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ Կարեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին վստահության համար և հավաստիացրել, որ ջանք ու եռանդ չի խնայի ոլորտային շատ ու շատ խնդիրների լուծում տալու հարցում:

«Շնորհակալ եմ այս բարձր և պատասխանատու պաշտոնը վստահելու համար: Ինձ համար իրոք մեծ պատիվ է Գեղարքունիքի մարզը ղեկավարելը: Վստահեցնում եմ ձեզ, որ մեր առջև դրված բոլոր խնդիրները կլուծվեն պատշաճ, մարզը կզարգանա ՀՀ կառավարության ծրագրին համահունչ, և նախընտրական բոլոր խոստումները մարզում կյանքի կկոչվեն տեսանելի ապագայում»,- նշել է մարզպետ Կարեն Սարգսյանը:

 

 

Թեմայի այլ նորություններ