Սուրեն Պապիկյանը դեսպան Լույոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    48%
    4 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    66%
    32 կմ/ժ
  • Լոռի 9°C
    100%
    7 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    98%
    5 կմ/ժ
  • Արարատ 17°C
    65%
    14 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    91%
    4 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    48%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    98%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    48%
    4 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    69%
    12 կմ/ժ
  • Արցախ 12°C
    90%
    0 կմ/ժ
:
  • Եվրո = 391.6002
  • Ռուբլի = 4.30965
  • Դոլար = 388.242

Սուրեն Պապիկյանը դեսպան Լույոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Սուրեն Պապիկյանը դեսպան Լույոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Փետրվար 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին և ռազմական կցորդ, փոխգնդապետ Ֆրեդերիկ Կամպոսին (նստավայրը՝ ք. Թբիլիսի):

ՀՀ պաշտպանության նախարարը, բարձր գնահատելով Հայաստանի և Ֆրանսիայի միջև քաղաքական հարաբերությունների ներկա մակարդակը, շնորհակալություն է հայտնել հայ ռազմագերիների հայրենադարձման, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման հարցերում Ֆրանսիայի ղեկավարության ցուցաբերած աջակցության համար:

Դեսպան Լույոյի խնդրանքով պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում հայ-ֆրանսիական երկկողմ համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: 

Թեմայի այլ նորություններ