Սուրբ Ծննդյան տոնին ընդառաջ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է ՀՀ արևմտյան սահմանագծի մարտական դիրքեր
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    30%
    7 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    41%
    6 կմ/ժ
  • Լոռի 12°C
    71%
    13 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    86%
    13 կմ/ժ
  • Արարատ 19°C
    31%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    71%
    14 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    30%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    58%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    30%
    7 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    41%
    14 կմ/ժ
  • Արցախ 13°C
    87%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Սուրբ Ծննդյան տոնին ընդառաջ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է ՀՀ արևմտյան սահմանագծի մարտական դիրքեր

Սուրբ Ծննդյան տոնին ընդառաջ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է ՀՀ արևմտյան սահմանագծի մարտական դիրքեր

Սուրբ Ծննդյան տոնին ընդառաջ՝ դեկտեմբերի 31-ին, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Հոգեշնորհ Տ․ Մովսես վարդապետ Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է Հայաստանի Հանրապետության արևմտյան սահմանագծի մարտական դիրքեր։

Հայոց Հայրապետը, իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցելով սահմանապահ զինվորականներին, մեծապես արժևորել է հայ զինվորի և հրամանատարի անձնվեր ու անմնացորդ ծառայությունը հայրենիքին։ Նորին Սրբությունն ընդգծել է նաև, որ Հայոց բանակի քաջարի մարտիկները մշտապես Հայոց Հայրապետի և հայ եկեղեցականների աղոթքներում են։

Վերջում Նորին Սրբությունը սրբապատկերներ, խաչեր և աղոթագրքեր է ընծայել է զինվորներին՝ բարեմաղթելով անփորձանք և խաղաղ ծառայություն։

Թեմայի այլ նորություններ