Սուրբ Սարգսի տոնի առթիվ 20 զինծառայող պարգևատրվեց Արարատյան հայրապետական թեմի հատուկ պարգևներով
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    48%
    9 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    66%
    26 կմ/ժ
  • Լոռի 9°C
    97%
    7 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    100%
    4 կմ/ժ
  • Արարատ 17°C
    64%
    14 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    90%
    5 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    48%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    98%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    48%
    9 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    65%
    11 կմ/ժ
  • Արցախ 11°C
    91%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 391.6002
  • Ռուբլի = 4.30965
  • Դոլար = 388.242

Սուրբ Սարգսի տոնի առթիվ 20 զինծառայող պարգևատրվեց Արարատյան հայրապետական թեմի հատուկ պարգևներով

Սուրբ Սարգսի տոնի առթիվ 20 զինծառայող պարգևատրվեց Արարատյան հայրապետական թեմի հատուկ պարգևներով

Սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինվորների տոնը, որն այս տարի նշվում է փետրվարի 12-ին, մեծ ժողովրդականություն է վայելում Հայաստանում: Տոնի կապակցությամբ Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում իրականացվեց զինծառայողների օրհնության կարգ։

Սուրբ պատարագից հետո զինվորները ստացան հաղորդություն, որից հետո Առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցավ զինծառայողների պարգևատրման արարողությունը:

Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ՝  Արցախյան 44-օրյա պատերազմում իրենց Սրբազան պարտքը կատարած, և ՀՀ պետական սահմաններում մարտական հերթապահություն իրականացնող լավագույն 20 զինծառայող պարգևատրվեց Արարատյան հայրապետական թեմի հատուկ պարգևներով և խորհրդանշական նվերներով:

Պարգևները հանձնեց Արմավիրի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը: Նա  շնորհավորեց բոլորին և կոչ արեց առաջ շարժվել և շարունակել մեր հայրենիքի սահմանները պաշտպանելու սրբազան գործը. «Մենք ունենք սրբազան գործ ՝վերականգնելու մեր Հայրենյաց սահմանները, մեր պատիվն ու արժանապատվությունը: Շնորհավորում եմ մեզ բոլորիս Սուրբ Սարգիսի տոնի առիթով և նորից հայցում նրա օրհնությունն ու  բարեխոսությունը»,-ասաց նա:

 

Սուրբ Սարգսի տոնի առիթով Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի էին եկել անհետ կորած զինվորների ծնողները: Նրանք ուխտի էին եկել Նուբարաշենի Սրբոց Նահատակած եկեղեցուց, և պատարագի ավարտին Սուրբ Սարգսի մասունքակիր խաչով ընդհանրական աղոթք բարձրացվեց բոլոր անհետ կորած զինվորների և նրանց ընտանիքների համար, ովքեր սպասում են իրենց զինվորների վերադարձին:

Թեմայի այլ նորություններ