Ստուգայցերը շարունակվում են, խախտումեր թույլ տվող տնտեսավարողների թիվը նվազում է.
▲ Դեպի վեր
  • Երեվան 4°C
    81%
    2 կմ/ժ
  • Շիրակ -2°C
    86%
    2 կմ/ժ
  • Լոռի 2°C
    54%
    9 կմ/ժ
  • Տավուշ 3°C
    82%
    10 կմ/ժ
  • Արարատ 5°C
    51%
    7 կմ/ժ
  • Սյունիք 9°C
    93%
    3 կմ/ժ
  • Արմավիր 5°C
    81%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք -2°C
    63%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 3°C
    81%
    2 կմ/ժ
  • Կոտայք 1°C
    52%
    11 կմ/ժ
  • Արցախ 8°C
    92%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ստուգայցերը շարունակվում են, խախտումեր թույլ տվող տնտեսավարողների թիվը նվազում է.

Ստուգայցերը շարունակվում են, խախտումեր թույլ տվող տնտեսավարողների թիվը նվազում է.

  • ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից արձանագրված խախտումների հիմքով՝ ժամանակավորապես կասեցվել է մի շարք տրանսպորտային միջոցների գործունեություն:
  • Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ ստուգայցերը շարունակվում են, խախտումեր թույլ տվող տնտեսավարողների թիվը նվազում է:
  • Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցները կրկնայցեր են իրականացրել Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում:
  • Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ մայրաքաղաքի զբոսայգիներում կատարել են վերահսկողական աշխատանքներ քաղաքացիների կողմից ՀՀ պարետի որոշումներով ամրագրված հակահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ

Ինչպես տեղեկացավ InterLur.com լրատվական գործակալությունը ՀՀ Կառավարության լրատվության բաժնից՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետների և ՀՀ ՃՈ ծառայողների հետ համատեղ իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում արձանագրված խախտումների դեպքերով պայմանավորված` օգոստոսի 13-ին Տեսչական մարմինը մի շարք տրանսպոտային միջոցների գործունեության ժամանակավոր կասեցման առաջարկություններ էր ներկայացրել ՀՀ պարետին։

Արդյունքում՝ օգոստոսի 14-ին, ՀՀ պարետի որոշմամբ 24 ժամով կասեցվել են կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող N 8, N 57, N 44, N 42, N 39 համարի երթուղիները սպասարկող թվով 18 տրանսպորտային միջոցի գործունեություն, որոնք պարբերաբար երթևեկել են գերբեռնված։

Կասեցման աշխատանքներին զուգահեռ, ՔՏՀԱՏՄ-ն շարունակել է ուժեղացված վերահսկողություն իրականացնել Երևանի Կենտրոն վարչական շրջան մուտք գործող հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ։ Բաղրամյան պողոտայում, Աբովյանի պուրակի հարակից կանգառներում, Ծովակալ Իսակովի պողոտայի ողջ երկայնքով իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում խախտումներ չեն հայտնաբերվել, իսկ կանոնավոր երթուղիներում ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում հայտնաբերվել են սահմանված քանակից ավելի ուղևորների նստեցումով փոխադրում իրականացնելու դեպքեր։

Արձանագրված խախտումների դեպքերով կազմվել են արձանագրություններ։

Տեսչական մարմնի մասնագետները մշտադիտարկումների և վերահսկողության հետ համատեղ իրականացրել են բացատրական և իրազեկման աշխատանքներ։

Այսօր վաղ առավոտից սկսված մշտադիտարկումները և վերահսկողական աշխատանքներն ակտիվ կերպով շարունակվում են ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում:

Սննդի ոլորտում տնտեսավարող կազմակերպություններում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետների պարբերական կրկնայցերն ու ստուգայցերը երկրում արտակարգ դրության հայտարարումից ի վեր չի ընդհատվել ոչ մի օր: Տարվել են նաև խորհրդատվական աջակցության աշխատանքեր, որոնց շնորհիվ հանրային սննդի օբյելտներում, արտադրություններում և իրացման ցանցում կորոնավիրուսով պայմանավորված սանիտարահիգիենիկ պահանջների խախտումները հասցվել են նվազագույնի:

ՍԱՏՄ տեսուչների կողմից այսօր անցկացված վերահսկողության արդյունքում թե՛ մայրաքաղաքում, թե՛ մարզերում հայտնաբերվել է որոշակի խախտումներ: Դրանք քիչ են՝ երկուսը Երևանում, երեքը մարզերում, սակայն ցույց են տալիս, որ դեռևս շտկելու խնդիրներ կան: Այդ կազմակերպություններում խախտվել են ախտահանիչներով բոլոր նախատեսված վայրերն ապահովելու, օգտագործված դիմակների համար փակ աղբաման ունենալու, ինչպես նաև ախտահանման ու ջերմաչափման մատյանները պատշաճ վարելու նորմերը: Կազմվել են արձանագրություններ, որոնք կներկայացվեն ՀՀ պարետատուն:

Հանրապետության ողջ տարածքում անցկացվող մշտադիտարկումներին ու կրկնայցերին զուգահեռ՝ 24 ժամով կասեցվել է նաև մի քանի տնտեսավարողների գործունեությունը:

ՍԱՏՄ անակնկալ ստուգայցերը լինելու են շարունակական:

Այսօր՝ օգոստոսի 14-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցները կրկնայցեր են իրականացրել Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում: Շինանյութի առևտրի կետերում, խոշոր առևտրի կենտրոններում, բենզալցակայաններում ու գազալցակայաններում, որտեղ տեղի են ունեցել դիտարկումները, էական խախտումներ չեն արձանագրվել: Գրեթե բոլոր տնտեսավարողների մոտ փակցված են եղել դիմակներ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկող թերթիկները, առկա են եղել սոցիալական հեռավորություն պահպանելու համար արվող գծանշումները, փակ աղբամանները, ախտահանող նյութերը, ջերմաչափերն ու ջերմաչափման գրանցամատյանները:

Հիշեցնենք, որ տեսչական մարմինը հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ մշտադիտարկումներն իրականացնում է պարետի՝ մայիսի 3-ի N 63 որոշման համաձայն:

Տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկման գործընթացը ՀՀ ողջ տարածքում:

Նոր Նորք վարչական շրջանի բացօթյա հանգստի գոտիներում վաղ առավոտից մեկնարկած մշտադիտարկումների և խստացված ստուգայցերի ընթացքում խախտումներ չեն արձանագրվել, այնուամենայնիվ գրանցվել է դիմակը ոչ ճիշտ կրելու մի քանի դեպք։ Տեսուչների կողմից տրվել են թերություններն անհապաղ վերացնելու ցուցումներ։

Հիշեցնենք, որ Տեսչական մարմնի աշխատանքային խմբերը կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակում հանրապետության ողջ տարածքում իրականացվող ստուգայցերին զուգահեռ կատարում են նաև լայնածավալ իրազեկման և բացատրական աշխատանքներ, տրամադրում դիմակներ, հորդորում վերջիններս փոխել պարբերաբար։ 

Թեմայի այլ նորություններ