Սրանք իրենց ծավալով ավելին են, քան դիվերսիոն գործողությունները, սա դասական մարտավարությամբ հարձակում է․ Արծրուն Հովհաննիսյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    21%
    6 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    31%
    19 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    9 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    92%
    5 կմ/ժ
  • Արարատ 22°C
    55%
    18 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    82%
    14 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    23%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    92%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    21%
    6 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    40%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Սրանք իրենց ծավալով ավելին են, քան դիվերսիոն գործողությունները, սա դասական մարտավարությամբ հարձակում է․ Արծրուն Հովհաննիսյան

Սրանք իրենց ծավալով ավելին են, քան դիվերսիոն գործողությունները, սա դասական մարտավարությամբ հարձակում է․ Արծրուն Հովհաննիսյան

Այս 2 գործողությունը մենք անվանում ենք դիվերսիոն գործողություններ, բայց եթե անկեղծ ասենք, դրանք իրենց ծավալով ավելին են, քան դիվերսիոն գործողությունները։ Այս մասին այսօր Իջեւանում ստեղծված միասնական տեղեկատվական կենտրոնում հայտարարեց կենտրոնի համակարգող Արծրուն Հովհաննիսյանը։

«Սա դասական մարտավարությամբ հարձակում է։ 100 հոգին մոտավորապես մի վաշտ է, ընդ որում, եթե հաշվի առնենք, որ հատուկ նշանակության ստորաբաժանումներ են, բնականաբար, պատրաստությունն ու սպառազինումը շատ ավելի մեծ են։ Վստահ եմ նաեւ, որ դասական վաշտի կանոններով 100 հոգուն չի աջակցել, ասենք, 1 հրետանային մարտկոց։ Հավանաբար մի քանի դիվիզիոն է աջակցել, իսկ դա նշանակում է, որ հարձակման ծավալները բավականին ավելի մեծ են, քան դասական մարտավարական կանոնագրքերով»,- ասաց Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ ՀՀ զինված ուժերը տեսնում են օդային, ցամաքային տիրույթը եւ պատրաստ են ջախջախել հակառակորդի օդային եւ ցամաքային զորքերին եւ զորախմբերին. «Մենք այսօր առավոտ փաստում ենք այդ ջախջախումը»։

Աղբյուր՝ Հայկական Ժամանակ

Թեմայի այլ նորություններ