Սպիտակի քաղաքապետարանի մոտ մի խումբ քաղաքացիներ պահանջում են քաղաքապետի հրաժարականը
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    62%
    4 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    60%
    0 կմ/ժ
  • Լոռի 7°C
    44%
    9 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    73%
    1 կմ/ժ
  • Արարատ 11°C
    39%
    11 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    93%
    6 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    62%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    52%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    62%
    4 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    42%
    2 կմ/ժ
  • Արցախ 10°C
    86%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Սպիտակի քաղաքապետարանի մոտ մի խումբ քաղաքացիներ պահանջում են քաղաքապետի հրաժարականը

Սպիտակի քաղաքապետարանի մոտ մի խումբ քաղաքացիներ պահանջում են քաղաքապետի հրաժարականը

Լոռու մարզի Սպիտակ քաղաքի համայնքապետարանի առաջ վաղ առավոտից հավաքվել են մի խումբ քաղաքացիներ, որոնք պահանջում են քաղաքապետ Գագիկ Սահակյանի հրաժարականը:

Քաղաքացիների այս պահանջը պայմանավորված է քաղաքապետի եւ ավագանու մի շարք անդամների կողմից՝ ՀՀ վարչապետի հրաժարականի մասին օրերս արված հայտարարության հետ: Այս պահին քաղաքապետարանի մոտ մոտ 50 մարդ կա հավաքված:

ՀԺ-ի հետ զրույցում քաղաքապետ Գագիկ Սահակյանը հայտնեց, որ ցուցարարները, մեծ հաշվով իրավունք չունեն իր հրաժարականը պահանջելու, որովհետեւ նրանց մի մասը եկել է այլ շրջաններից, մյուսներն էլ տարատեսակ օգնություններ են ստացել: Ցուցարարների շարքում, ըստ Սահակյանի, կան նաեւ այնպիսի քաղաքացիներ, որոնք մի քանի անգամ բնակարաններ են ստացել: 

«Ցույցի բոլոր մասնակիցների դեմքերը ֆիքսված են, նրանց անցյալը հատ-հատ ներկայացվելու է»,- նշեց քաղաքապետը:

Քաղաքապետի հրաժարականի պահանջով ցույցը շարունակվում է, տարածքում կան ոստիկանության աշխատակիցներ։

Թեմայի այլ նորություններ