Սպիտակի գլխավոր հրապարակը կունենա ժամանակակից երգող-պարող լուսային շատրվաններ, իսկ չլուսավորված փողոց քաղաքում չի մնա
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    44%
    6 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    66%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    60%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    79%
    9 կմ/ժ
  • Արարատ 15°C
    35%
    3 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    71%
    10 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    44%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    63%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    44%
    6 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    40%
    5 կմ/ժ
  • Արցախ 12°C
    75%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Սպիտակի գլխավոր հրապարակը կունենա ժամանակակից երգող-պարող լուսային շատրվաններ, իսկ չլուսավորված փողոց քաղաքում չի մնա

Սպիտակի գլխավոր հրապարակը կունենա ժամանակակից երգող-պարող լուսային շատրվաններ, իսկ չլուսավորված փողոց քաղաքում չի մնա

Լոռու մարզի Սպիտակ համայնքում համայնքային բյուջեով ու պետական համաֆինանսավորմամբ այս տարի 5 ծրագիր կիրականացվի, որի շրջանակներում կասֆալտապատվեն փողոցներ, քաղաքի գլխավոր հրապարակը կունենա ժամանակակից լուսային ու ձայնային շատրվաններ, կլուսավորվեն փողոցներ, համայնքի համար ձեռք կբերվի 2 միավոր տեխնիկա:

Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ 5 ծրագրերի արժեքը միասին կազմում է ավելի քան 504 մլն դրամ: Համայնքի ներդրումը՝ 167 մլն դրամ, պետական ֆինանսավորումը՝ 266 մլն, անհատ ներդրողներինը՝ 72 մլն դրամ:

«Նախ ձեռք կբերեք հիբրիդային փոշեկուլ՝ մաքրող մեքենա եւ գրեյդեր տեխնիկա, քանի որ մեր ճանապարհների 70 տոկոսը գրունտային է, դրանց հարթեցման համար այդ տեխնիկան մեզ անհրաժեշտ էր: Փողոցներ ու բակային տարածքներ կասֆալտապատենք, 3-րդ ծրագրով գլխավոր հրապարակի ջրավազանի վրա երգող-պարող շատրվաններ կտեղադրենք: Փողոցների լուսավորության ծրագրով նախատեսել ենք 15 փողոցի լուսավորություն, որից հետո քաղաքում չլուսավորված փողոց այլեւս չենք ունենա: Վերջին ծրագրով նախատեսել ենք թվով 3 բազմաբնակարան շենքեր ջերմամեկուսացնել, որն արվում է նաեւ ՄԱԿ-ի հետ համատեղ»,- ասաց քաղաքապետը:

Քաղաքի գլխավոր հրապարակը վերակառուցվել է 2002թ-ին: 15 տարվա ընթացքում թեպետ հիմնանորոգման կարիք չի առաջացել, սակայն նորամուծությունների ու գեղեցիկ դեկորների պակասն իրեն զգացնել է տվել, ինչն էլ առիթ է հանդիսացել ներառել սուբվենցիոն ծրագրերում:

Քաղաքապետն ասաց՝ շատրվանների մասով մրցույթը արդեն կայացել է, աշխատանքները կսկսվեն մի քանի օրից: Վստահեցնում է՝ աշխատանքները կավարտվեն նախատեսված ժամկետներում. «Մենք մեր բոլոր ծրագրերն ինչպես նախորդ տարի, այնպես էլ այս տարի ավարտելու ենք ժամկետներում ու առանց որեւէ որակական շեղումների, մենք այդ հարցում խիստ հետեւողական ենք»:

Աղբյուր՝ Հայկական Ժամանակ

Թեմայի այլ նորություններ