Սպասում ենք խաղաղության. Դոնեցկի, Խարկովի, Դնեպրի ու Մարիուպոլի հայերը՝ իրենց շրջաններում իրավիճակի մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    23%
    7 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    40%
    15 կմ/ժ
  • Լոռի 11°C
    36%
    11 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    61%
    15 կմ/ժ
  • Արարատ 17°C
    29%
    10 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    76%
    13 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    23%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    35%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    23%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    31%
    17 կմ/ժ
  • Արցախ 12°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Սպասում ենք խաղաղության. Դոնեցկի, Խարկովի, Դնեպրի ու Մարիուպոլի հայերը՝ իրենց շրջաններում իրավիճակի մասին

Սպասում ենք խաղաղության. Դոնեցկի, Խարկովի, Դնեպրի ու Մարիուպոլի հայերը՝ իրենց շրջաններում իրավիճակի մասին

Երկու օր է՝ իրավիճակն ուկրաինական սահմանին ու Դոնբասում ծայրաստիճան լարված է: Իրարամերժ հայտարարություններ են տարածվում. չնայած Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ չի հարվածում քաղաքներին, սակայն ուկրաինական լրատվամիջոցները հրապարակել են վնասված տների լուսանկարներ ու հայտնել խաղաղ բնակիչների, այդ թվում՝ երեխայի մահվան մասին։ Ուկրաինայի տարբեր քաղաքներում ապրող հազարավոր մարդիկ էլ պատսպարվել են մետրոյի կայաններում ու ավտոկայանատեղիներում:

«Հայկական ժամանակ»-ը կապ է հաստատել եւ զրուցել Ուկրաինայի մի քանի քաղաքներում ու Դոնեցկում ապրող հայերի հետ:

Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի Դնեպր քաղաքում բնակվող մեր հայրենակիցներից Երվանդ Ղույումչյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ իրենց մոտ այս պահին հարաբերական հանգիստ է: Երեկ առավոտյան՝ Ուկրաինայի ժամանակով մոտավորապես ժամը 05:20-ին են պայթյունի ձայներ լսել, սակայն դրանից հետո տեւական հանգիստ է տիրում: «Մարդիկ վախեցած չեն, խուճապի չեն մատնվել»,- ասաց Ղույումչյանը:

Մեր զրուցակիցը նաեւ հայտնեց, որ իր երկու դուստրերն այժմ գտնվում են Ուկրաինայի տարբեր քաղաքներում, աղջիկներից մեկը Լվովում է, մյուսը՝ Կիեւում. «Լվովում առայժմ բավականաչափ հանգիստ է, ոչինչ չի կատարվում, այն Եվրոպային ամենամոտ գտնվող քաղաքներից է: Բայց, օրինակ, Լուցկում, որը եւս մոտիկ է Եվրոպային, պայթյուններ հնչել են: Կիեւում երեկ ամբողջ գիշեր պայթյունները չեն դադարել, աղջիկս առավոտյան հայտնեց, որ ավտոկայանատեղիում են անցկացրել»:

Ղույումչյանը նաեւ հայտնեց՝ ոչ ոք չէր պատկերացնում ու սպասում, որ նման բան կարող է լինել. «Սա խելագարություն է, բայց ոչինչ չենք կարող անել, քան սպասել խաղաղության»:

Խարկովի մարզի Խարկով քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա բնակվող Հռիփսիմե Ղազարյանն էլ մեզ հետ զրույցում հայտնեց, որ, բարեբախտաբար, իրենց մոտ համեմատաբար հանգիստ է: «Խարկով քաղաքում բոլորը գիշերել են մետրոյում, այնտեղ պայթյուններ են, մեզ մոտ համեմատաբար հանգիստ է, բայց անասելի լարված ենք»,- ասաց նա:

Նշենք, որ Խարկով քաղաքը Ուկրաինայի երկրորդ քաղաքն է բնակչության թվաքանակով:

Դոնեցկ քաղաքում բնակվող Արթուր Հովհաննիսյանն էլ հայտնեց, որ ընդհանուր առմամբ բարձր տրամադրություն է Դոնեցկում տիրում. «8 տարի այստեղ սպասում էին այդ օրվան: Ճիշտ է, խնջույքներ չկան, բայց հոգեբանորեն դրական ու լավ տրամադրություն է ժողովրդի մոտ, որովհետեւ արդեն ուժ չունեին դիմանալու»:  

Անկախ տրամադրություններից՝ չափազանց անորոշ իրավիճակ է, քանի որ տղամարդկանց մեծ մասն այժմ ճակատում է. «Երիտասարդներին տանում են, մի մասը կամավոր է գնում, մի մասը՝ զինվորական ծանուցագրով. ազատագրական շարժման նման մի բան է տեղի ունենում: Քաղաքը լուռ է, տները՝ դատարկ, մեկ-մեկ պայթյունի ու կրակոցների ձայներ են լսվում»:

Դոնեցկի մարզի Մարիուպոլ քաղաքում ապրող Լիանա Բաղդասարյանն էլ հայտնեց, որ երեկ առավոտյան 2 պայթյուն է եղել իրենց մոտ, սակայն անվտանգությունից ելնելով՝ գիշերել են նկուղում: 

Նշենք, որ մինչեւ 2014 թվականը Դոնեցկի մարզում ավելի քան 100 հազար հայ էր ապրում, այժմ այդ ցուցանիշը մոտ կիսով չափ նվազել է։

Թեմայի այլ նորություններ