Սոցփաթեթում ներառված ծառայությունների շրջանակը կընդլայնվի. ԱԺ-ն քննարկեց նախագիծը
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    7 կմ/ժ
  • Շիրակ 3°C
    87%
    7 կմ/ժ
  • Լոռի 6°C
    71%
    3 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    77%
    1 կմ/ժ
  • Արարատ 12°C
    43%
    2 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    79%
    1 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    78%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    7 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    51%
    7 կմ/ժ
  • Արցախ 9°C
    81%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Սոցփաթեթում ներառված ծառայությունների շրջանակը կընդլայնվի. ԱԺ-ն քննարկեց նախագիծը

Սոցփաթեթում ներառված ծառայությունների շրջանակը կընդլայնվի. ԱԺ-ն քննարկեց նախագիծը

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որը միտված է սոցփաթեթում ներառված ծառայությունների շրջանակն ընդլայնելուն: 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Ռուբեն Սարգսյանը նշեց, որ  նախատեսվում է սոցփաթեթի համար հատկացվող միջոցներն ուղղել ևս երկու ուղղությամբ՝ մարզաառողջարարական և մարզահամալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու համար սահմանված վճարի մարմանը, ինչպես նաև պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկերի մարմանը:  

«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Ռուբեն Սարգսյանը:

«Փոփոխությունը վերաբերում է սոցփաթեթի ծախսման ուղիներին: Առկա 4 ուղղություններին մենք առաջարկում ենք ավելացել ևս 2-ը՝ մարզաառողջարարական ու սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու համար սահմանված վճարի մարումը և երկրորդը՝ պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկերի մարումը»,- ասաց Սարգսյանը:

Մինչև այժմ սոցփաթեթը ներառում էր հանգստի ապահովումը ՀՀ-ում և Արցախում, հիփոթեքային վարկի ամսական վճարի մարումը, ուսման վճարի մարումը, շահառուի և շահառուի ընտանիքի անդամի առողջության ապահովագրության լրացուցիչ ծառայությունների նվազագույն փաթեթի ձեռքբերումը:

«Իմ քայլից» Սոնա Ղազարյանը նկատեց, որ նախագիծը բուռն քննարկման առարկա է դարձել, խնդրեց ներկայացնել, թե ովքեր են նախագծի շահառուները: Փոխնախարարը ևս նշեց, որ նախագիծը կառավարության կողմից հավանություն ստանալուց հետո բուռն քննարկման առիթ դարձավ՝ ընդ որում սխալ ուղղությամբ: «Այս նախագծով չի նախատեսվում ընդլայնել շահառուների թիվը: Նախագիծը վերաբերում է, օրինակ, քաղածառայողներին, և շահարկվող գաղափարը, թե սա վերաբերում է քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց,  օրինակ՝ փոխնախարարներին, նախարարներին, փոխվարչապետներին, վարչապետին, սուտ է, նրանց դա չի վերաբերում: Այդ խմբերի ներկայացուցիչներից ոչ ոք սոցփաթեթի շահառու չէ, և չի էլ նախատեսվում, որ կհանդիսանա»,- ասաց նա:

Թեմայի այլ նորություններ