Սիրիայում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    44%
    15 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    62%
    30 կմ/ժ
  • Լոռի 9°C
    93%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    92%
    1 կմ/ժ
  • Արարատ 16°C
    64%
    6 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    97%
    1 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    44%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    94%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    44%
    15 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    63%
    17 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27523
  • Դոլար = 387.973

Սիրիայում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ

Սիրիայում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ

Երեկ Սիրիայում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ: Քվեարկությունն անցկացվել է ավելի քան 7 հազար ընտրատեղամասերում, այդ թվում վերջերս կառավարութան բանակի հսկողության տակ հայտնված որոշ շրջաններում:

250-տեղանոց խորհրդարան ընտրվելու համար առաջադրվել է ավելի քան 1600 թեկնածու:

Ընտրությունները պետք է անցկացվեին այս տարվա ապրիլին, սակայն հետաձգվել են կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Նախագահ Բաշար ալ-Ասադի ընդդիմախոսները և արևմտյան երկրները երեկվա ընտրությունները «ծաղր» են անվանել, ասելով, որ այս կեղծ ընտրություններով ընդամենը կձևավորվի նախագահի շահերը պաշտպանող ցանկացած օրինագիծ վավերացնող կառույց:

Սիրիայում 2011 թվականից սկսված քաղաքացիական պատերազմի ընթացքում երրորդ անգամ են խորհրդարանական ընտրություններ անցկացվում:

Սիրիայի քաղաքացիական պատերազմի մեջ այս կամ այն եղանակով ներքաշվել են Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան:

Պատերազմում զոհվել է ավելի քան 400 հազար մարդ, միլիոնավոր բնակիչներ տեղահանվել են, և մոտ 5 միլիոն մարդ արտագաղթել է՝ ապաստանելով հարևան երկրներում և Եվրոպայում:

Աղբյուր՝ Ազատություն

Թեմայի այլ նորություններ