ՇՎՏՄ-ն շարունակում է վերահսկողությունը. Վանաձորում խախտումներ են արձանագրվել
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    27%
    11 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    40%
    11 կմ/ժ
  • Լոռի 11°C
    36%
    11 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    61%
    15 կմ/ժ
  • Արարատ 17°C
    29%
    10 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    80%
    12 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    27%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    35%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    27%
    11 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    38%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ՇՎՏՄ-ն շարունակում է վերահսկողությունը. Վանաձորում խախտումներ են արձանագրվել

ՇՎՏՄ-ն շարունակում է վերահսկողությունը. Վանաձորում խախտումներ են արձանագրվել

Այսօր՝ հուլիսի 22-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկում և կրկնայցեր է իրականացրել Վանաձոր և Երևան քաղաքներում: Վանաձորում տեղի ունեցած մշտադիտարկման ընթացքում տեսչական մարմնի աշխատակիցները խախտումներ են հայտնաբերել շինանյութի առևտրի մի քանի կետերում և բենզալցակայաններում: Մասնավորապես` բացակայել են ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները, դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները:

Տեսչական մարմնի աշխատակիցները կրկնայցեր են կատարել «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնում, որտեղ նախկինում դիտարկված թերություններն արդեն վերացված են եղել:

Խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ուղարկվում են պարետատուն: ՀՀ ողջ տարածքում տեսչական մարմնի կողմից իրականացվող մշտադիտարկման գործընթացը շարունակվում է:

Հիշեցնենք, որ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկում իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում՝ պարետատան սահմանած հակահամաճարակային անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ:

Թեմայի այլ նորություններ