Շուտով Եռաբլուրի միակողմանի ծառուղին կդառնա երկկողմ․ պանթեոն տանող խճուղում տնկվել է 120 սոսի
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    15%
    15 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    37%
    15 կմ/ժ
  • Լոռի 13°C
    40%
    13 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    57%
    15 կմ/ժ
  • Արարատ 19°C
    23%
    15 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    73%
    12 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    15%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    37%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    15%
    15 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    26%
    18 կմ/ժ
  • Արցախ 11°C
    85%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Շուտով Եռաբլուրի միակողմանի ծառուղին կդառնա երկկողմ․ պանթեոն տանող խճուղում տնկվել է 120 սոսի

Շուտով Եռաբլուրի միակողմանի ծառուղին կդառնա երկկողմ․ պանթեոն տանող խճուղում տնկվել է 120 սոսի

Շուտով Եռաբլուրի միակողմանի ծառուղին կդառնա երկկողմ: Աջակողմյան լանջում ևս նոր ծառուղի կլինի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Երեւանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը վերջին օրերին Եռաբլուր ակտիվ աշխատանքներ է տանում:

  • պանթեոն տանող խճուղում տնկվել է 120 սոսի,
  • բուն պանթեոնի 20 հա տարածքում իրականացվել է էտ և սանիտարական մաքրում,
  • հատվել է 25 անկենսունակ ծառ:
 

Շուտով Եռաբլուրի միակողմանի ծառուղին կդառնա երկկողմ: Աջակողմյան լանջում ևս նոր ծառուղի կլինի: Ծառատունկը կշարունակվի գարնանը։

Խաղաղ պայմաններում գերեզմանատան, Ս. Վարդանանց եկեղեցու և հուշարձանների հարակից կանաչապատ տարածքների խնամքն իրականացնում էր ՀՀ Պաշտպանության նախարարությունը: Ռազմական դրության ժամանակ քաղաքային կառույցները օգնության ձեռք մեկնեցին: ՀՈԱԿ-ի նախաձեռնությամբ ամրացվել են նաև Եռաբլուր պանթեոնի մուտքի կամարի պոկված քարերը:

Փա՜ռք Հայրենիքի համար ընկած հերոսներին»,- գրառել է Կարապետյանը:

Թեմայի այլ նորություններ