Շիրակի մարզում ՔՏՀԱՏՄ-ն արձանագրել է խախտումների թվաքանակի կտրուկ նվազում
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    62%
    4 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    60%
    0 կմ/ժ
  • Լոռի 7°C
    44%
    9 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    73%
    1 կմ/ժ
  • Արարատ 11°C
    39%
    11 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    93%
    6 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    62%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    52%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    62%
    4 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    42%
    2 կմ/ժ
  • Արցախ 10°C
    86%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Շիրակի մարզում ՔՏՀԱՏՄ-ն արձանագրել է խախտումների թվաքանակի կտրուկ նվազում

Շիրակի մարզում ՔՏՀԱՏՄ-ն արձանագրել է խախտումների թվաքանակի կտրուկ նվազում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ շարունակել են լայնածավալ մշտադիտարկում և վերահսկողություն իրականացնել Շիրակի մարզում գործող հանրային տրանսպորտում՝ ՀՀ պարետի կողմից ամրագրված անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։

Վաղ առավոտից իրականացված դիտարկումների արդյունքում կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող միջմարզային, ներմարզային երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցներում լուրջ խախտումներ չեն հայտնաբերվել։ ՏՄ մասնագետների կողմից կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցներում հայտնաբերված մի շարք թերությունների համար տրվել են պարտադիր կատարման ցուցումներ, մասնավորապես, ախտահանիչ նյութերի պատշաճ որակի ապահովման և դիմակների ճիշտ կրման վերաբերյալ:

Մարդատար տաքսի ավտոմոբիլներում հայտնաբերվել են միայն դիմացի նստատեղին ուղևորի առկայությամբ փոխադրում իրականացնելու դեպքեր։

Հայտնաբերված խախտումների դեպքերով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ, ինչպես նաև ՔՏՀԱ տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի մասնագետների կողմից տեղում կատարվել են իրազեկման և բացատրական աշխատանքներ։

Տեսչական մարմնի կողմից վերահսկողական գործառույթները շարունակվում են ՀՀ ամբողջ տարածքում։

Աղբյուր՝ ՀՀ Կառավարություն

Թեմայի այլ նորություններ