Շիրակի մարզպետարանը դեռ փակ է. գերիների ծնողները գիշերել են կառույցում
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    26%
    22 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    50%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    70%
    12 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    62%
    7 կմ/ժ
  • Արարատ 19°C
    35%
    20 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    87%
    9 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    26%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    69%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    26%
    22 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    52%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    88%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26555
  • Դոլար = 388.09

Շիրակի մարզպետարանը դեռ փակ է. գերիների ծնողները գիշերել են կառույցում

Շիրակի մարզպետարանը դեռ փակ է. գերիների ծնողները գիշերել են կառույցում

Երեկվանից մինչ այս պահը Շիրակի մարզպետարանի մուտքը շարունակում են փակ պահել Շիրակի գերեվարված զինծառայողների ծնողներն ու հարազատները: Նրանք գիշերը դուռը բացել են և կառույցի տղամարդ աշխատակիցներին ևս թույլ են տվել, որ դուրս գան շենքից: Կանանց համար դուռն ավելի վաղ էին բացել: Մարզպետարանի տղամարդ աշխատակիցների մի մասը, սակայն, շենքից չի հեռացել, մնացել է աշխատավայրում:

Այս պահին, սակայն, մարզպետարանի մուտքը կրկին փակված է, որևէ աշխատակից ներս մտնել չի կարող: Պահանջը նույնն է. վարչապետը գա Գյումրի և պատասխանի իրենց մեկ հարցին, թե երբ են վերադարձվելու իրենց որդիները:

Նշենք, որ երեկ՝ ապրիլի 13-ին, ժամը 14:00-ից 2020 թվականի դեկտեմբերի 16-ին Խծաբերդից գերեվարված զինծառայողների ծնողները արգելափակել են Շիրակի մարզպետարանի մուտքը: 

Թեմայի այլ նորություններ