Շիրակի մարզի անապահով շուրջ 1281 ընտանիքների կտրամադրվի աջակցություն՝ էլեկտրաէներգիայի սպառման ծախսերը հոգալու համար
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    7 կմ/ժ
  • Շիրակ 3°C
    87%
    7 կմ/ժ
  • Լոռի 8°C
    65%
    5 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    77%
    6 կմ/ժ
  • Արարատ 12°C
    43%
    2 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    74%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    78%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    7 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    43%
    2 կմ/ժ
  • Արցախ 9°C
    81%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Շիրակի մարզի անապահով շուրջ 1281 ընտանիքների կտրամադրվի աջակցություն՝ էլեկտրաէներգիայի սպառման ծախսերը հոգալու համար

Շիրակի մարզի անապահով շուրջ 1281 ընտանիքների կտրամադրվի աջակցություն՝ էլեկտրաէներգիայի սպառման ծախսերը հոգալու համար

ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության, ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության, Շիրակի մարզպետարանի, ինչպես նաև էմիրաթական Կարմիր մահիկ բարեգործական կազմակերպության համատեղ ջանքերով, այսօր մեկնարկել է «Ձմեռակացի բարեգործական ծրագիրը»։

Միջոցառմանը մասնակցել են Շիրակի մարզային իշխանության ներկայացուցիչները՝ մարզպետի տեղկալ Ալբերտ Այվազյանի գլխավորությամբ, ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության գործերի հավատարմատար Ալհամ Ռաշիդ ալ Սալամին, էմիրաթական Կարմիր մահիկ կազմակերպության ներկայացուցիչ Մուհամմադ ալ Յամային։

Ալբերտ Այվազյանը Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի անունից ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել մարզում սոցիալական այսպիսի կարևոր ծրագիր իրականացնելու համար, նշել, որ ծրագրի շրջանակներում մարզի անապահով շուրջ 1281 ընտանիքների կտրամադրվի աջակցություն ջեռուցման, մասնավորապես, էլեկտրաէներգիայի սպառման ծախսերը հոգալու նպատակով, այդ թվում երեք և ավելի անչափահաս երեխաներ ունեցող 189 ընտանիքի, ընդհանուր առմամբ, 628 երեխայի ձմեռային հագուստ և անկողնային պարագաներ։

Ծրագրից օգտվելու են Շիրակի մարզի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված 20.00-ից բարձր անապահովության միավոր ունեցող, ժամանակավոր շինություններում բնակվող 3 և ավելի երեխա ունեցող ընտանիքները։Հանդիպման ավարտին պատասխանատուները շրջել են նաև մի քանի տնակային ավաններում։

Թեմայի այլ նորություններ