Շինարարությունն այսօր Հայաստանի տնտեսության 4 հիմնական հենասյուներից մեկն է
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    30%
    7 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    41%
    6 կմ/ժ
  • Լոռի 12°C
    71%
    13 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    86%
    13 կմ/ժ
  • Արարատ 19°C
    31%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    71%
    14 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    30%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    58%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    30%
    7 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    41%
    14 կմ/ժ
  • Արցախ 13°C
    87%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Շինարարությունն այսօր Հայաստանի տնտեսության 4 հիմնական հենասյուներից մեկն է

Շինարարությունն այսօր Հայաստանի տնտեսության 4 հիմնական հենասյուներից մեկն է

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկա է եղել «Build Armenia 2021» կառուցապատման ոլորտում առաջին ամենամեծ էքսպոյի բացմանը և ծանոթացել ոլորտի նորություններին:

«Շինարարությունն այսօր Հայաստանի տնտեսության 4 հիմնական հենասյուներից մեկն է, որ վերջին տարիներին իր մեծ ներդրումն է ունենում տնտեսական աճի և մարդկանց բարեկեցության մեջ։  

Կառավարությունն ինքն էլ է արդեն հանդես գալիս որպես խոշորագույն պատվիրատու այս ոլորտում՝ առաջիկա 5 տարիների համար սահմանելով լայնամասշտաբ կապիտալ ծախսերի նշաձող՝ 300 դպրոց, 500 մանկապարտեզ, 2600 կմ ճանապարհ, 15 ջրամբար։ 

Այսօր արդեն մեր կառավարությունը հաստատեց Հայաստանի երրորդ հանրապետության պատմության ամենախոշոր ներդրումային ծրագիրը. Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Սիսիան ճանապարհահատվածի կառուցման մեջ կներդրվի շուրջ 1 միլիարդ դոլար։ Այսպիսի ներդրումների ծավալ Հայաստանում երբևէ չի եղել և նման ծրագրերը շատ են լինելու։ 

Այսօր իմ գործընկերների հետ միասին ներկա եմ գտնվել «Build Armenia 2021» կառուցապատման ոլորտում առաջին ամենամեծ էքսպոյի բացմանը և ծանոթացել ոլորտի նորություններին»,- ֆեյսբուքյան գրառում է արել Քերոբյանը։

Թեմայի այլ նորություններ