Շարունակվում են Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի արդիականացման աշխատանքները
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    15%
    15 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    37%
    15 կմ/ժ
  • Լոռի 13°C
    40%
    13 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    57%
    15 կմ/ժ
  • Արարատ 19°C
    23%
    15 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    73%
    12 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    15%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    37%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    15%
    15 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    26%
    18 կմ/ժ
  • Արցախ 11°C
    85%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Շարունակվում են Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի արդիականացման աշխատանքները

Շարունակվում են Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի արդիականացման աշխատանքները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ, որտեղ ընթանում են կապիտալ շինարարության ծավալուն աշխատանքներ: Այս մասին հայտնեցին ԿԳՄՍ նախարարությունից:

Քոլեջի տնօրեն (ժ/պ) Վաղինակ Գալուստյանը նախարարին ներկայացրել է հանրակացարանային նոր մասնաշենքի շինարարական և մարզօջախի տարածքի բարեկարգման ուղղությամբ տարվող աշխատանքները։

Վ․ Գալուստյանը նշել է, որ նախատեսվում է բարելավել քոլեջի առաջնային նշանակության ենթակառուցվածքները, փոխել բոլոր ջրա և հոսանքագծերը, վերանորոգել դաշտերը, շարունակել ծառատունկը։ Նախարար Ա․ Հարությունյանը շինարարական աշխատանքների տեմպը բավարար չի համարել՝ հորդորելով աշխատել առավել արդյունավետ և կատարել համապատասխան շտկումներ։ ԿԳՄՍ նախարարն ընդգծել է, որ անհրաժեշտ է ստեղծել սպորտային կրթության ժամանակակից չափանիշներին համապատասխան բոլոր պայմանները։

Քննարկվել են նաև կատարվող աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու ուղիները, քոլեջի գործունեության հիմնական մոտեցումները և մի շարք ընթացակարգային հարցեր:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության մայիսի 7-ի որոշմամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2020 թվականի բյուջետային հատկացումների վերաբաշխման արդյունքում շուրջ 743 մլն 769 հազար դրամ գումար է տրամադրվել Քաղաքաշինության կոմիտեին: Միջոցները նախատեսված են 51 ուսումնական և մարզական հաստատությունների շենքային պայմանների բարելավման և նախագծային աշխատանքների համար: Հատկացված միջոցներից 176 մլն դրամը տրամադրվել է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի հանրակացարանային նոր մասնաշենքի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու համար: Հանրակացարանի առաջին հարկում կգործեն գրադարանը, բուժկետը, քոլեջի թանգարանը, նախատեսվում է նաև ունենալ ամֆիթատրոն։ Մյուս չորս հարկերում կլինի 44 սենյակ՝ նախատեսված 150 մարզիկի համար։

Թեմայի այլ նորություններ