Շարունակվում է հայրենադարձության գործընթացը․ հանձնակատարի գրասենյակ
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    32%
    7 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    40%
    2 կմ/ժ
  • Լոռի 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    81%
    12 կմ/ժ
  • Արարատ 18°C
    32%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    69%
    13 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    32%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    56%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    32%
    7 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 14°C
    73%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Շարունակվում է հայրենադարձության գործընթացը․ հանձնակատարի գրասենյակ

Շարունակվում է հայրենադարձության գործընթացը․ հանձնակատարի գրասենյակ

Սեպտեմբերի 13-17-ին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն արձանագրեց մի շարք կարևոր իրադարձություններ: Սփյուռքահայ մասնագետ Անի Իսպիրյանը, ով Հայաստան է տեղափոխվել Ռուսաստանից, նշանակվեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ: Անին  նախորդ մեկ տարին աշխատում էր հենց այդ նախարարությունում «իԳործ» ծրագրի շրջանակներում, որը հնարավորություն է տալիս սփյուռքահայ մասնագետներին աշխատել Հայաստանի պետական կառույցներում:

Ի դեպ, սփյուռքահայ մասնագետները շարունակում են ակտիվ մասնակցություն ունենալ պետական կառավարման համակարգի աշխատանքներին: ՀՀ նախագահի աշխատակազմը ևս ընդունեց սփյուռքահայ աշխատակցի: Արգենտինահայ Մարիանա Շահինյանը մեկ տարի կգտնվի հայրենիքում: Սփյուռքահայ մասնագետների ինտեգրումը դյուրացնելու նպատակով Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում էին հավաքվել բոլոր պետական մարմինների ներկայացուցիչները, որոնց ղեկավարության ներքո աշխատում են համայնքներից ժամանած մասնագետները: Նրանք կիսվեցին իրենց փորձով և ակնկալիքներով:

Սեփական գիտելիքները հայրենիքին ծառայեցնելուց բացի՝ սփյուռքահայերը շարունակում են ներդրում ունենալ Հայաստանի առողջապահության ոլորտի զարգացման գործում: «Գերմանահայ գործարարների միության» ջանքերով «Պրոֆ. Ռ․ Հ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում» բացվեց Հեմոֆիլիայի և թրոմբոզների կենտրոն: Միջոցառմանը մասնակցեցին Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և  Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Այն կաշխատի միջազգային չափանիշներին համապատասխան  ախտորոշման և բուժման մոտեցումներով:

Սփյուռքը ոչ միայն Հայաստանի ներսում է իր աջակցությունը ցուցաբերում, այլ նաև դրսում՝ համայնքներում: Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Ուկրաինայում մասնակցեց կապերի ստեղծման և համագործակցության ձևաչափով հանդիպում-միջոցառման: Այն կազմակերպվել էր Simul Fortes հայկական բիզնես ակումբի կողմից և կրում էր «Միասին ավելի ուժեղ» խորագիրը: Միջոցառմանը ներկա էին Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանը, հայ և ուկրաինացի գործարարներ, Գերագույն ռադայի պատգամավորներ, այլ պաշտոնյաներ, համայնքային ներկայացուցիչներ:

Այս ամենին զուգահեռ՝ շարունակվում է հայրենադարձության գործընթացը: Հաջորդ հայրենադարձության պատմությունը լի է ուժով և կամքով: Արցախում հաստատված և պատերազմի հետևանքով գերեվարված Մարալ Նաջարյանը դարձյալ հայրենադարձվել է: Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ զրույցում խոսվեց գերության ընթացքում ունեցած նրա ապրումների, ներկայիս առողջական վիճակի մասին, նաև թե ինչպես գրասենյակը կարող է աջակցել նրան Հայաստանում աշխատանքի և կեցության հարցում:

Մեկ այլ լիբանանահայ՝ Շուշան Քեշիշյանը, հաստատվել է Արցախում և հիմնել «Հաբ Արցախ» հասարակական կազմակերպությունը: Այն տեղակայված է Ստեփանակերտում և նպատակ ունի խթանել ձեռներեցությունն ու համատեղ աշխատանքի վայր ծառայել արցախցիների համար: Ի դեպ, Շուշանը ևս նախկին «իԳործ»-ական է:

Թեմայի այլ նորություններ