Շարունակելու եմ Տավուշը պահել իմ ուշադրության կենտրոնում. Հայկ Չոբանյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    24%
    20 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    38%
    22 կմ/ժ
  • Լոռի 12°C
    60%
    16 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    57%
    11 կմ/ժ
  • Արարատ 20°C
    29%
    23 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    75%
    6 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    24%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    61%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    24%
    20 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    35%
    15 կմ/ժ
  • Արցախ 14°C
    79%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26432
  • Դոլար = 388.09

Շարունակելու եմ Տավուշը պահել իմ ուշադրության կենտրոնում. Հայկ Չոբանյան

Շարունակելու եմ Տավուշը պահել իմ ուշադրության կենտրոնում. Հայկ Չոբանյան

Տավուշի արդեն նախկին մարզպետ Հայկ Չոբանյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել, որը ներկայացնում ենք ստորև.
 
«Սիրելի՛ բարեկամներ,
 
Տավուշի մարզպետի պաշտոնում նշանակվելուց հետո փորձել եմ անել առավելագույնը՝ ոչ միայն ծրագրերի առաջխաղացման, այլև մարզի հեռանկարային զարգացման ծանրակշիռ հիմքեր դնելու համար։ Գործողություններում առաջնորդվել եմ ազնիվ, արդար, արժանապատիվ միջավայր ստեղծելու մղումով։ Հավատացե՛ք՝ Տավուշը հաստատ կդառնա ապրելու, արարելու լավագույն վայրն աշխարհում։
 
Սիրելի՛ տավուշեցիներ,
 
Շարունակելու եմ Տավուշը պահել իմ ուշադրության կենտրոնում։
 
Հարգելի՛ գործընկերներ, պատասխանատու եմ լինելու մեր համատեղ ծրագրերի հաջողության համար։
 
Իմ որոշումը պայմանավորված է մեր երկրի համար կարևորագույն նշանակություն ունեցող ոլորտում հաջողություն արձանագրելու իմ հավատի և պատրաստակամության հետ։
Խաղաղություն և արժանապատվություն բոլորիս»:
 
Հիշեցնենք՝ Հայկ Չոբանյանը կնշանակվի ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար:

Թեմայի այլ նորություններ