Սեւանի համայնքապետարանի աշխատակիցներն այցելեցին հերոսածին մայրերին
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    39%
    6 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    53%
    6 կմ/ժ
  • Լոռի 9°C
    76%
    12 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    68%
    5 կմ/ժ
  • Արարատ 17°C
    40%
    19 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    89%
    11 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    39%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    76%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    39%
    6 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    94%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26241
  • Դոլար = 388.09

Սեւանի համայնքապետարանի աշխատակիցներն այցելեցին հերոսածին մայրերին

Սեւանի համայնքապետարանի աշխատակիցներն այցելեցին հերոսածին մայրերին

Մարտի 8-ին, Կանանց միջազգային տոնի կապակցությամբ, Սեւանի համայնքապետարանի եւ զինկոմիսարիատի ներկայացուցիչներն այցի էին գնացել հերոսածին մայրերին՝ տեսակցելով  իրենց կյանքը հայրենիքի փրկության զոհասեղանին դրած զինվորների, պահեստազորայինների, կամավորականների, անհայտ կորած զինվորների ընտանիքներին։

Ինչպես տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, շնորհավորանքներն ու արցունքները, հիշողություններն ու սփոփանքի խոսքերը միախառնվել էին։«Ավելի շատն այցի ընթացքում ճնշող լռության ցավն էր, և խոսուն էին դարձել Արցախյան վերջին պատերազմի զոհերի լուսանկարները, նրանց մասին պատմող անկյունները։ Այդ անկյուններն այսօր համալրվեցին մեր քաղաքի վեց հերոսներին շնորհված մեդալներով։ Մեր նահատակված քաջեր, պայմանագրային զինծառայող Բաբկեն Մկրտումյանը, ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Արման Գալստյանը, շարքային Տիգրան Ղարիբյանը, պահեստազորային Հարություն Ռաֆայելյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից հետմահու պարգեւատրվել են «Մարտական ծառայության» մեդալով։ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով «Մարտական ծառայության» մեդալով հետմահու պարգեւատրվել են կապիտան Արման Պողոսյանը, ժամկետային զինծառայող, շարքային Հովիկ Վերանյանը։ Ապրողներս խոնարհվում ենք բոլոր զոհերի պայծառ հիշատակի առջեւ, այս կերպ ջանում սփոփել կորուսյալների ընտանիքներին, որոնց հանդեպ միշտ պետք է ցուցաբերենք պարտքի ու երախտագիտության զգացում»,- նշեց Սեւանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը։

Թեմայի այլ նորություններ