Սերգեյ Լավրովը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    28%
    6 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    31%
    11 կմ/ժ
  • Լոռի 10°C
    88%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    12 կմ/ժ
  • Արարատ 21°C
    31%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    77%
    14 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    28%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    61%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    28%
    6 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    42%
    14 կմ/ժ
  • Արցախ 12°C
    93%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Սերգեյ Լավրովը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ

Սերգեյ Լավրովը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի Անկախության 30-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին՝ վերահաստատելով հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների բարձր մակարդակն ու հայ և ռուս ժողովուրդների՝ պատմական խոր արմատներ ունեցող սերտ բարեկամությունը: Այդ մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից:

Իր ուղերձում Սերգեյ Լավրովը նշել է.

«Մեծարգո Արարատ Սամվելի, սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Ռուսաստանում անփոփոխ կերպով գնահատում են դաշնակցային հարաբերությունները Հայաստանի հետ և մեր ժողովուրդների՝ պատմական խոր արմատներ ունեցող սերտ բարեկամությունը:

Ուրախ ենք Հայաստանի համալիր զարգացման և իր միջազգային դիրքերի ամրապնդման հարցերում հայ համախոհների հաջողություններով:

Հույս ունենք, որ Մոսկվայի և Երևանի բազմակողմանի գործընկերային փոխգործակցությունը հետագայում ևս կնպաստի երկու պետությունների բարեկեցության բարձրացմանը:

Մեծ կարևորություն ենք տալիս մեր արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև հագեցած երկխոսությանը և հաճույքով արձանագրում ենք երկկողմ և տարածաշրջանային օրակարգերի արդիական հարցերում հայացքների ընդհանրությունը, արդյունավետ համագործակցությունը միջազգային հարթակներում և արգասաբեր փոխգործակցությունը ընդհանուր ինտեգրացիոն նախագծերի շրջանակներում:

Հարգելի՛ Արարատ Սամվելի, Ձեզ և Հայաստանի ԱԳՆ-ի ողջ անձնակազմին մաղթում եմ քաջառողջություն և ամենայն հաջողություններ»:

Թեմայի այլ նորություններ