Սերգեյ Լավրովը մայիսի 5-ին երկօրյա այցով ժամանում է Երևան. օրակարգում նաև ԼՂ խնդիրն է
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    36%
    20 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    58%
    30 կմ/ժ
  • Լոռի 9°C
    92%
    6 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    92%
    1 կմ/ժ
  • Արարատ 18°C
    46%
    6 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    98%
    4 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    36%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    93%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    36%
    20 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    65%
    18 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27444
  • Դոլար = 387.973

Սերգեյ Լավրովը մայիսի 5-ին երկօրյա այցով ժամանում է Երևան. օրակարգում նաև ԼՂ խնդիրն է

Սերգեյ Լավրովը մայիսի 5-ին երկօրյա այցով ժամանում է Երևան. օրակարգում նաև ԼՂ խնդիրն է

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 5-ին երկօրյա այցով ժամանում է Երևան՝ հանդիպելու Հայաստանի ղեկավարության հետ: Մայիսի 10-11-ը ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կլինի Ադրբեջանում:

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտնել է, որ հանդիպումների ընթացքում նախատեսվում է հանգամանորեն քննարկել երկկողմ և տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև փոխգործակցությունը միջազգային հարթակներում:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Զարախովան տեղեկացրել է, որ բանակցություններում քննարկման առաջնային թեման լինելու է Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչումը:

Սերգեյ Լավրովը Երևանում կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ

Հայաստան կատարելիք աշխատանքային այցի շրջանակներում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կհանդիպի ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ  լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը:

«Մայիսի 5-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Մայիսի 6-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը: Աշխատանքային այցի շրջանակներում նախատեսված է հանդիպում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ»,- ասված է հաղորդագրության մեջ: 

Թեմայի այլ նորություններ