Սեպտեմբերից մինչև նոյեմբերի 9-ը հայտնաբերվել է 6498 կեղծ օգտահաշիվ
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    15%
    19 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    37%
    13 կմ/ժ
  • Լոռի 12°C
    37%
    11 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    57%
    13 կմ/ժ
  • Արարատ 19°C
    26%
    10 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    76%
    13 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    15%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    36%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    15%
    19 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    31%
    17 կմ/ժ
  • Արցախ 12°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Սեպտեմբերից մինչև նոյեմբերի 9-ը հայտնաբերվել է 6498 կեղծ օգտահաշիվ

Սեպտեմբերից մինչև նոյեմբերի 9-ը հայտնաբերվել է 6498 կեղծ օգտահաշիվ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին սրացման սկզբից ի վեր համացանցի հայալեզու հատվածում գրանցվել է կեղծ օգտահաշիվների ակտիվության աճ, որոնց միջոցով տարածվել է ապատեղեկատվությունը: Այս մասին հայտարարել է համացանցում տեղեկատվության մշակմամբ, վերլուծությամբ ու մշտադիտարկմամբ զբաղվող DataLocator ծրագրի ղեկավար Էդգար Գրիգորյանը՝ փոխանցում է tvzvezda.ru կայքը:

«Ամեն ինչ սկսվեց ArmFriends հայկական սոցիալական ցանցում: Կարծես ինչ-որ մեկի հրամանով, տարբեր IP հասցեներից սկսեցին զանգվածաբար գրանցվել նոր հաշիվներ՝ իբր հայ օգտատերերի անունից: Սոցցանցերում այս հաշիվներից սկսեցին խուճապային տրամադրություններ հաղորդել»,- RT-ի հետ հարցազրույցում հայտնել է փորձագետը:

Շուտով որոշվեց վերլուծության ենթարկել ոչ միայն ArmFriends-ը, այլև Facebook-ը, Instagram-ը, Telegram-ը, ВКонтакте-ն, Одноклассники-ն: Ընդհանուր առմամբ՝ սեպտեմբերից մինչև նոյեմբերի 9-ը հայտնաբերվել է 6498 կեղծ օգտահաշիվ: Պարզվել է, որ ապատեղեկատվության տարածման հիմնական աղբյուրն Ադրբեջանն է:

«Առաջին տեղում Ադրբեջանն է՝ 31%, երկրորդ տեղում՝ Թուրքիան՝ 21%: Երրորդ տեղն անսպասելիորեն զբաղեցրել է Մեծ Բրիտանիան՝ գրեթե 19%»,- ասել է Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ այս աշխատանքն իրականացրել է արհեստական ​​բանականությունը, որն անդադար տեղեկատվության աղբյուրներ էր որոնում, ինչպես նաև վերլուծում էր տարբեր Telegram ալիքները, սոցցանցերի օգտատերերի էջերը: Հատկանշական է, որ մեծ թվով կեղծ էջեր դեռևս ստեղծվել էին նախքան տարածաշրջանում ռազմական գործողությունները սկսվելը:

Թեմայի այլ նորություններ