ՍԱՏՄ-ն տվել է Ադրբեջան ներմուծելու համար նախատեսված սպրեդը ոչնչացնելու կամ օգտահանելու կարգադրագիր
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    15%
    20 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    30%
    17 կմ/ժ
  • Լոռի 13°C
    44%
    12 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    66%
    15 կմ/ժ
  • Արարատ 20°C
    21%
    13 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    69%
    11 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    15%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    37%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    15%
    20 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    24%
    15 կմ/ժ
  • Արցախ 10°C
    88%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ՍԱՏՄ-ն տվել է Ադրբեջան ներմուծելու համար նախատեսված սպրեդը ոչնչացնելու կամ օգտահանելու կարգադրագիր

ՍԱՏՄ-ն տվել է Ադրբեջան ներմուծելու համար նախատեսված սպրեդը ոչնչացնելու կամ օգտահանելու կարգադրագիր

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները, սննդի շղթայի կազմակերպություններում վերահսկողական գործառույթներ իրականացնելիս, Երևանի «Սուրմալու» մանրամեծածախ շուկայում հայտնաբերել էին Ռուսաստանի Դաշնության «Տուլչինկա» ՍՊԸ-ի արտադրած, առանց հայերեն մակնշման, 82,5 տոկոսանոց բուսայուղային սպրեդ՝ նախատեսված Ադրբեջան ներմուծելու համար:

Արդյունքում պարզվել էր նաև, նշված սննդատեսակի այդ խմբաքանակը Հայաստան է ներմուծել «ԱրտԻմպորտ» ՍՊԸ-ն:

Կասեցնելով հայտնաբերված նմուշների իրացումը՝ ՍԱՏՄ տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «ԱրտԻմպորտ» ՍՊԸ-ում և պարզել, որ տվյալ սննդամթերքի պահման պայմանները, չեն համապատասխանել ՀՀ օրենսդրությամբ սահմանված նորմերին և պահանջներին: Կատարվել է «Տուլչինկա» սպրեդի նմուշառում, որի լաբորատոր փորձաքննությունը փաստում է. սննդամթերքը համապատասխանում է Մաքսային միության 024/2011 տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

ՀՀ օրենսդրության պահանջներին չի համապատասխանել, սակայն, նշված խմբաքանակի մակնշումը, ինչի կապակցությամբ տնտեսվարողին տրվել է արտադրանքի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր:

Թեմայի այլ նորություններ