Սարալանջում տնկվել են առաջին 140 ծառերը
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    63%
    4 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    53%
    6 կմ/ժ
  • Լոռի 8°C
    82%
    11 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    75%
    4 կմ/ժ
  • Արարատ 16°C
    45%
    19 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    91%
    9 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    63%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    86%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    63%
    4 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    64%
    9 կմ/ժ
  • Արցախ 9°C
    97%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26241
  • Դոլար = 388.09

Սարալանջում տնկվել են առաջին 140 ծառերը

Սարալանջում տնկվել են առաջին 140 ծառերը

Սարալանջի կանաչապատման երկար սպասված նախագիծը թևակոխում է բուն՝ ծառատունկի փուլ: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ուժերով Սարալանջում տնկվել են առաջին 140 ծառերը: Ընդհանուր առմամբ գարնանն այստեղ մոտ 600 ծառ կտնկվի: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղապետարանը:

«Առանձնացրել ենք մի հատված՝ շուրջ 2500-3000 քմ, որտեղ կտնկվի բարդի, վայրի ծիրանենի, փշատենի, այսինքն՝ այնպիսի ծառատեսակներ, որոնք առավել հարմարվող են լանջային պայմաններում: Ընդհանուր առմամբ գարնանն այստեղ մոտ 600 ծառ կտնկենք: Ինչու՞ չենք ընդգրկում ամբողջ տարածքը, որովհետև տեղի կանաչապատումը նույնիսկ խորհրդային շրջանում տևել է մոտավորապես 40 տարի, այսինքն՝ մեկ գարնան ընթացքում միանգամից կանաչապատելը գործնականում անհնարին է, որովհետև այստեղ ինժեներական և մի շարք այլ նախապատրաստական աշխատանքների կարիք կա»,- նշել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի փոխտնօրեն Քրիստինա Վարդանյանը:

Ավարտվել են նաև Հրազդանի կիրճի՝ Սբ. Սարգիս եկեղեցու հարակից լանջի մաքրման աշխատանքները, կատարվել է սանիտարական էտ: Առաջիկայում այստեղ ևս կկազմակերպվի ծառատունկ:

Թեմայի այլ նորություններ