Սահմանային իրավիճակի ամփոփում ժամը 11:00-ի դրությամբ․ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    23%
    9 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    31%
    7 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    9 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    92%
    5 կմ/ժ
  • Արարատ 22°C
    55%
    18 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    82%
    14 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    23%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    92%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    23%
    9 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    40%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Սահմանային իրավիճակի ամփոփում ժամը 11:00-ի դրությամբ․ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

Սահմանային իրավիճակի ամփոփում ժամը 11:00-ի դրությամբ․ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

Անցած գիշեր ՀՀ սահմանի աբողջ երկայնքով հակառակորդի կողմից իրականացվել են 120 կրակոց-խախտումներ, հիմնականում կիրառվել են հրաձգային զենքեր՝ այդ թվում մեծ տրամաչափի, չեն կիրառվել հրետանային և այլ ավելի մեծ տրամաչափի միջոցներ: Կրակել են ոչ միայն բուն մարտական գործողությունների տարածքում, որ ընթանում էին վերջին օրերին, այլև Տավուշի սահմանի ամբողջ երկայնքով, այդ թվում Նոյեմբերյանի ուղղությամբ, կրակոցներ եղել են նաև Գեղարքունիքի մարզում՝ երկրորդ բանակային կորպուսի ճակատում, Նախիջևանյանի հատվածում՝ 4-րդ և 5-րդ բանակային կորպուսների ուղղությամբ:
 
Ըստ էության, կարելի է համարել, որ լարվածությունը զգալիորեն թուլացել է:
 
Վիրավորների մասով իրավիճակը չի փոխվել: Մեկ վիրավորի վիճակ շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, բայց կայունություն կա:
 
Այս գիշեր մի շարք օգտատերեր կեղծ հաղորդագրություններ են ստացել սահմանում լարվածության մեծացման, զոհերի, արյան անհրաժեշտության մասին, որոնք եղել են լատինատառ և ոչ այնքան հասկանալի: Դրանք կեղծ լուրեր են: Օպերատորներն արդեն շտկել են իրավիճակը և հերքող հաղորդագրություններ են ուղարկում։
 

Թեմայի այլ նորություններ