Սա լավագույն առիթը կլինի նորից քննարկելու ընտրական օրենսդրության հիմնախնդիրները. Տիգրան Մուկուչյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    28%
    6 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    31%
    11 կմ/ժ
  • Լոռի 10°C
    88%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    12 կմ/ժ
  • Արարատ 21°C
    31%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    73%
    14 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    28%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    61%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    28%
    6 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    42%
    14 կմ/ժ
  • Արցախ 12°C
    93%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Սա լավագույն առիթը կլինի նորից քննարկելու ընտրական օրենսդրության հիմնախնդիրները. Տիգրան Մուկուչյան

Սա լավագույն առիթը կլինի նորից քննարկելու ընտրական օրենսդրության հիմնախնդիրները. Տիգրան Մուկուչյան

Երևանում երեկ անցկացվեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրքը» ՀՀ սահմանադրական օրենքի փոփոխությունների քաղաքական-իրավական նշանակությունը» թեմայով կլոր սեղան-քննարկումը: Այն իրականացվել է ԱՊՀ ՄԽՎ ժողովրդավարության զարգացման  մոնիտորինգի միջազգային ինստիտուտի երևանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, Սահմանադրական դատարանի դատավորներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ, բարձրագույն ուսումնական հաստատությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև տեղական և միջազգային փորձագետներ:

ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ողջունեց քննարկման մասնակիցներին և նշեց, որ այսօր հերթական կարևոր նախաձեռնությունը քննարկելու առիթ են ունենալու: «Այսօրվա կլոր-սեղանի նյութը, որը  ներկայացված է հետազոտության տեսքով, առանձնակի կարևորություն է ձեռք բերում: Կարծում եմ, սա լավագույն առիթը կլինի նորից քննարկելու ընտրական օրենսդրության հիմնախնդիրները, իսկ նմանատիպ քննարկումները  մշտապես նպաստում են իրավահարաբերությունների և օրենսդրության կատարելագործմանը: Նման նախաձեռնությունը լավ առիթ է այսօր գիտական քննարկում կազմակերպելու համար՝ ներկայացնելով մոտեցումներ, տեսակետներ, քանզի դրանց բախման ու քննարկումների արդյունքում է, որ ի հայտ են գալիս նոր լուծումներ»,- ասաց Մուկուչյանը:

ԱՊՀ ՄԽՎ ժողովրդավարության զարգացման մոնիտորինգի միջազգային ինստիտուտի երևանյան մասնաճյուղի տնօրեն Վահրամ Ավետիսյանն ասաց, որ ներկայացված գիտական հետազոտությունը մասնաճյուղի կողմից կազմակերպված հերթական հետազոտությունն է, որի շրջանակում փորձագետների կողմից փորձ է կատարվել վեր հանել  ընտրական օրենսդրությունում կատարվող պերմանենտ փոփոխությունների ու լրացումների քաղաքական-իրավական նշանակությունը, համապետական և տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրությունների հիման վրա բացահայտել առկա խնդիրները և ներկայացնել դրանց լուծման ուղիները. «Կայացած քննարկումները, ներկայացված առաջարկություններն ու եզրահանգումները, ինչպես նաև կատարված հետազոտության արդյունքները կարող են օգտակար լինել ՀՀ ընտրական օրենսդրության արդյունավետ կիրառման և հետագա կատարելագործման գործում»,-ասաց Վահրամ Ավետիսյանը:

Քննարկման ժամանակ տեղի ունեցավ նաև «Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում կատարված փոփոխությունների քաղաքական-իրավական նշանակությունը» վերտառությամբ հետազոտության շնորհանդեսը:

Թեմայի այլ նորություններ