Ռուստամ Բադասյանը քննարկվել է Հայաստան-Ռուսաստան համագործակցությանն առնչվող հարցեր
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    28%
    6 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    31%
    11 կմ/ժ
  • Լոռի 10°C
    88%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    12 կմ/ժ
  • Արարատ 21°C
    31%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    77%
    14 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    28%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    61%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    28%
    6 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    42%
    14 կմ/ժ
  • Արցախ 12°C
    93%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ռուստամ Բադասյանը քննարկվել է Հայաստան-Ռուսաստան համագործակցությանն առնչվող հարցեր

Ռուստամ Բադասյանը քննարկվել է Հայաստան-Ռուսաստան համագործակցությանն առնչվող հարցեր

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը և ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակում սեպտեմբերի 16-ին հանդիպել են Ռուսաստանի Դաշնության դաշնային հարկային ծառայության ղեկավար Դանիիլ Եգորովի հետ:

Երկու գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՌԴ դաշնային հարկային ծառայության անունից ստորագրված «Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության տնտեսավարող սուբյեկտների միջև վստահված երրորդ կողմի մեխանիզմի կիրառմամբ անդրսահմանային առևտրի ժամանակ էլեկտրոնային փաստաթղթերի փոխանակման պիլոտային ծրագրի իրականացման մասին» ճանապարհային քարտեզի իրագործման ընթացքը: 

Այցի ընթացքում ռուսական կողմը ներկայացրել է հարկային վարչարարության իրականացման նպատակով մշակված էլեկտրոնային ծառայությունները, որից հետո մտքեր են փոխանակվել համագործակցության հետագա ուղղությունների վերաբերյալ: Կողմերը պայմանավորվել են փորձի փոխանակման նպատակով ակտիվացնել շփումները նաև փորձագիտական մակարդակում: 

Ռուսական կողմը ներկայացրել է նաև հարկային վարչարարության ոլորտում բջջային հավելվածների կիրառման փորձը ինքնազբաղ հարկ վճարողների հարկման համակարգում, որի ներդրումն էականորեն պարզեցրել է հարկ վճարող-հարկային մարմին փոխհարաբերությունները:

ՀՀ ՊԵԿ նախագահը և ՌԴ դաշնային հարկային ծառայության ղեկավարը շեշտել են բարձր մակարդակի սերտ շփումների հաճախականության պահպանման կարևորությունը, որն էականորեն խթանում է փոխադարձ պայմանավորվածությունների արդյունքում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը: 

Թեմայի այլ նորություններ