Ռուսաստանի զինված ուժերը ոչնչացրել են ուկրաինական ռազմական ենթակառուցվածքի 1146 օբյեկտ. ՌԴ ՊՆ
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    54%
    6 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    49%
    4 կմ/ժ
  • Լոռի 8°C
    39%
    13 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    69%
    6 կմ/ժ
  • Արարատ 12°C
    34%
    13 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    90%
    8 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    54%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    41%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    42%
    7 կմ/ժ
  • Արցախ 11°C
    80%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ռուսաստանի զինված ուժերը ոչնչացրել են ուկրաինական ռազմական ենթակառուցվածքի 1146 օբյեկտ. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի զինված ուժերը ոչնչացրել են ուկրաինական ռազմական ենթակառուցվածքի 1146 օբյեկտ. ՌԴ ՊՆ

Ուկրաինայում ռազմական գործողությունների արդյունքում Լուգանսկի և Դոնեցկի ուժերը շարունակում են առաջ շարժվել։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

«Ընդհանուր առմամբ, ՌԴ զինված ուժերը ոչնչացրել են ուկրաինական ռազմական ենթակառուցվածքի 1146 օբյեկտ»,- հստակեցրել է նա։

Կոնաշենկովի խոսքով՝ ոչնչացվել է ուկրաինական բանակի կառավարման 31 կետ և կապի հանգույց, հակաօդային պաշտպանության 81 համալիր, ռադիոտեղորոշման 75 կայան, 311 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենա, 42 ինքնաթիռ և ուղղաթիռ, համազարկային կրակի 51 ռեակտիվ համակարգ, դաշտային հրետանու և ականանետների 147 հրանոթ, հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկայի 263 միավոր:

Ռուսական կողմը հայտնել է նաև, որ շրջափակման մեջ է վերցվել Մարիուպոլ քաղաքը: Ստեղծվել է երկու մարդասիրական միջանցք. քաղաքացիական բնակչությունը կարող է լքել քաղաքը:

Ուկրաինական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ուկրաինայի հարավում գտնվող Խերսոն քաղաքը գրեթե ամբողջությամբ շրջափակվել է ռուսական ուժերի կողմից:

Թեմայի այլ նորություններ