Ռուսական ԶԼՄ-ները հայտնում են գազի մատակարարումը ՀՀ ժամանակավոր Ադրբեջանի տարածքով տարանցելու մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    53%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    70%
    12 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    62%
    7 կմ/ժ
  • Արարատ 19°C
    35%
    20 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    87%
    9 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    26%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    69%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    26%
    22 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    52%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    88%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26555
  • Դոլար = 388.09

Ռուսական ԶԼՄ-ները հայտնում են գազի մատակարարումը ՀՀ ժամանակավոր Ադրբեջանի տարածքով տարանցելու մասին

Ռուսական ԶԼՄ-ները հայտնում են գազի մատակարարումը ՀՀ ժամանակավոր Ադրբեջանի տարածքով տարանցելու մասին

Ռուսական լրատվամիջոցները հայտնում են ռուսական գազի մատակարարումը Հայաստան ժամանակավորապես Ադրբեջանի տարածքով իրականացնելու մասին: Այս տեղեկության առնչությամբ «Արմենպրես»-ը պարզաբանում է խնդրել «Գազպրոմ-Արմենիա» ընկերության հանրային կապերի ծառայության պատասխանատու  Միքայել Հարությունյանից: Նա հիշեցրեց միայն, որ Հայաստանի գազամատակարարումը իրականացվում է Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ մայրուղային գազատարով: «Այլ մեկնաբանություն այդ տեղեկության առնչությամբ չունենք»,- հավելեց Հարությունյանը:

Ինտերֆաքսը, Կոմերսանտը, Սպուտնիկը և ռուսական այլ լրատվամիջոցները, վկայակոչելով ռուսական «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ի տարածած հաղորդագրությանը, հայտնում են, որ  «Հյուսիսային Կովկաս - Անդրկովկաս» գազատարի պլանային կանխարգելիչ և վերանորոգման աշխատանքների ընթացքում ռուսական գազը սպառողներին կմատակարարվի Ադրբեջանի տարածքով: Նշվում է, որ  «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ն և Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը մարտի 16-ին կարճաժամկետ պայմանագիր են կնքել Ադրբեջանի տարածքով ռուսական գազի փոխադրման համար:

Պայմանագիրը նախատեսում է, որ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի ռուսական հատվածում պլանային կանխարգելիչ և վերանորոգման աշխատանքների ժամանակ գազը սպառողին կհասնի Ադրբեջանի տարածքով մինչեւ Վրաստանի հետ սահմանը: Աշխատանքները կընթանան շուրջ երեք շաբաթ, դրանց ավարտից հետո գազի փոխադրումը նախկինի պես կանցնի Ռուսաստանի և Վրաստանի տարածքով:

«Արմենպրես»-ը փորձում է լրացուցիչ պարզաբանում խնդրել «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ից այս տեղեկության առնչությամբ:

Թեմայի այլ նորություններ