Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում ուսումնական տարածք է բացվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    33%
    4 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    39%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    32%
    14 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    61%
    12 կմ/ժ
  • Արարատ 15°C
    29%
    15 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    91%
    11 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    33%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    34%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    33%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    41%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    82%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում ուսումնական տարածք է բացվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Եղանակային պայմաններն այլևս չեն խանգարի փրկարարների գործնական պարապմունքներին։ Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ղեկավարությունը տեխնիկայի պահպանման կայանատեղին վերակառուցել և կահավորել է որպես ուսումնական տարածք։ Այն բացել է ԱԻ նախարարի տեղակալ, Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի համանախագահ Արկադի Բալյանը: Այս մասին InterLur.com լրատվական գործակալությունը տեղեկացավ ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից, որի տարածված հաղորդագրությունում մասնավորապես ասվում է.

Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում կազմակերպվում և իրականացվում են ՀՀ ԱԻՆ ՓԾ ներկայացուցիչների վերաապատրաստման դասընթացներ ինչպես ՌԴ ԱԻՆ բարձրագույն ուսումնական հաստատություններում, այնպես էլ Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի բազայի վրա՝ տեղի և Ռուսաստանից հրավիրված մասնագետների կողմից։ Կենտրոնի ղեկավարությունը նախատեսում է փրկարարական վարժանքների համար ընդարձակ մարզահրապարակ կառուցել ՀՀ կառավարության աջակցությամբ:

Ռուսական կողմը պատրաստ է տրամադրել փրկարարների վերապատրաստման համար անհրաժեշտ բոլոր գործիքներն ու սարքավորումները։ Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծման հիմնական նպատակն է արտակարգ իրավիճակների կանխարգելման և դրանց հետևանքների վերացմանն ուղղված հնարավորությունների, մեխանիզմների զարգացումն ու հզորացումը: 

Թեմայի այլ նորություններ