Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց էլեկտրականության բացակայության պատճառով
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    61%
    4 կմ/ժ
  • Լոռի 12°C
    59%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    79%
    10 կմ/ժ
  • Արարատ 16°C
    34%
    3 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    69%
    12 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    41%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    57%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    39%
    7 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 13°C
    75%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց էլեկտրականության բացակայության պատճառով

Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց էլեկտրականության բացակայության պատճառով

Էլեկտրականության բացակայության պատճառով Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվող Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստն այսօր չի կայացել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց դատախազ Գևորգ Բաղդասարյանը:
 
«Հետաձգվեց էլեկտրամատակարարման բացակայության պատճառով: Դատարանը գտավ, որ թղթային տարբերակով արձանագրումը չի ապահովելու պատշաճ հրապարակայնություն։ Այդ պատճառով դատական նիստը հետաձգվեց»,- ասաց Բաղդասարյանը:
 
Դատական նիստը հետաձգվել է մինչև սեպտեմբերի 7-ը՝ ժամը 13։00-ը։
 
Խոսելով նաև Վերաքննիչ քրեական դատարանում սահմանադրական կարգի տապալման գործով բողոքի քննության ընթացքի մասին՝ Գևորգ Բաղդասարյանն ասաց, որ վերաքննիչ բողոքում էլ, ներկայացրած միջնորդության մեջ էլ, առանձին բարձրացված է հենց Սահմանադրական դատարան դիմելու հարց և վերաքննիչ դատարանը հետաձգել է այդ միջնորդության քննարկումը՝ խորհրդակցական սենյակում գործն ըստ էության լուծող ակտի դեմ բողոքը մեկտեղ քննարկելու համար։

Լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե ինչու պետական դավաճանության հետ կապված գործով տեղեկությունները քիչ են, ինչին ի պատասխան Գևորգ Բաղդասարյանն ասաց, որ կան քրեական գործեր, որոնց մասին տեղեկությունները շատ ավելի քիչ են հրապարակվում, կան քրեական գործեր, որոնք ընդհանրապես գաղտնի են և այդ գաղտնիքը չի ենթադրվում, որ արվում է որևէ բան թաքցնելու համար։

«Պետք է լինի հարգանք՝ վարույթի և վարույթն իրականացնող մարմինների նկատմամբ, պետք է գիտակցել, որ ընդհանրապես պատերազմի ընթացքը ենթադրում է շատ բարդ հանգամանքների համակցությամբ, դրա վերաբերյալ պատերազմից առաջ գործողությունների և պատերազմի ընթացքում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ շատ մեծ թվով քրեական գործեր կան հարուցված»,-ասաց Գևորգ Բաղդասարյանը։             
 
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը և Արմեն Գևորգյանը մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով` Քոչարյանը 3 միլիոն դոլար, իսկ Արմեն Գևորգյանը՝ 1 միլիոն դոլար, կաշառք ստանալու, ինչպես նաև հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։

Թեմայի այլ նորություններ