Ռիտա Սարգսյանը վերակենդանացման բաժանմունքում է․ նա հոսպիտալացվել է երկու շաբաթ առաջ, առողջական վիճակը ծայրահեղ ծանր է
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    14%
    20 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    37%
    9 կմ/ժ
  • Լոռի 12°C
    37%
    11 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    57%
    13 կմ/ժ
  • Արարատ 18°C
    26%
    10 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    76%
    13 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    14%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    36%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    14%
    20 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    31%
    17 կմ/ժ
  • Արցախ 12°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ռիտա Սարգսյանը վերակենդանացման բաժանմունքում է․ նա հոսպիտալացվել է երկու շաբաթ առաջ, առողջական վիճակը ծայրահեղ ծանր է

Ռիտա Սարգսյանը վերակենդանացման բաժանմունքում է․ նա հոսպիտալացվել է երկու շաբաթ առաջ, առողջական վիճակը ծայրահեղ ծանր է

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կինը` Ռիտա Սարգսյանը, ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին: 

«Նրա առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, այլ մանրամասներ լիազորված չեմ հաղորդելու»,- նշեց Գնունին:

Լրատվամիջոցներում հայտնված տեղեկության համաձայն` Ռիտա Սարգսյանի մոտ ախտորոշվել է COVID-19: Ինչ վերաբերում է լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությանը, թե Ռիտա Սարգսյանի մոտ ախտորոշվել է «Քովիդ 19», ՀԺ-ի հետ զրույցում Անատոլի Գնունին, դա չհերքեց եւ չհաստատեց՝ նշելով, որ ինքը որեւէ լրագրողի նման բան չի ասել եւ ասելու իրավունք էլ չունի, որովհետեւ չի ստացել Ռիտա Սարգսյանի հարազատների համաձայնությունը։

Ռիտա Սարգսյանը «Նաիրի» բժշկական կենտրոն է ընդունվել երկու շաբաթ առաջ։

Թեմայի այլ նորություններ