Ռազմական ոգին, առավել քան երբևէ, բարձր է․ Դավիթ Սանասարյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    15%
    20 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    30%
    17 կմ/ժ
  • Լոռի 13°C
    42%
    9 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    63%
    14 կմ/ժ
  • Արարատ 20°C
    22%
    18 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    69%
    11 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    15%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    38%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    15%
    20 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    24%
    17 կմ/ժ
  • Արցախ 11°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ռազմական ոգին, առավել քան երբևէ, բարձր է․ Դավիթ Սանասարյան

Ռազմական ոգին, առավել քան երբևէ, բարձր է․ Դավիթ Սանասարյան

Մի քանի կարճ նկատառում տեղում իրավիճակին ծանոթանալուց հետո.
1) Ռազմական ոգին, առավել քան երբևէ, բարձր է,
2) մարդաքանակի խնդիր այս պահին չկա, փոխարենը անչափ կարևոր են ռազմական մասնագետները. ուստի մարտի գնանք ոչ միայն «ծերունիներս», այլև՝ մասնագետները, հիմնականում՝ տեխնիկաներից հասկացողները,
3)կամավորները պարտավոր են տարրական գիտելիքներ ունենալ, զենք զինամթերքի, առաջին բուժ-օգնության և այլնի մասին. Չկասկածելով ձեր անձնազոհության պատրաստակամությանը՝ երբեմն ռազմաճակատում ու թիկունքում ձեր օգտակար գործողության գործակիցը ավելի մեծ է լինում այլ կարևոր աշխատանքներ կատարելիս. ուստի ովքեր դեռ հերթի մեջ են, թող վերանայեն իրենց իմացածն ու յուրացնեն նորը,
4) բոլորը պետք է հասկանան, որ որքան էլ անդառնալի ցավ է մերոնց կորուստը, այնուամենայնիվ, պատերազմում ծնվում են հերոսներ, զուգահեռաբար՝ նահատակվում ու անմահանում։
5) տարբեր պարագաների և սննդամթերքի աջակցությունները ՊԱՐՏԱԴԻՐ է կոորդինացնել պետության հետ (ՏԻՄ-եր, առողջապահության նախարարություն և այլ մարմիններ)
Հ.Գ. Ծնողնե՛ր, առույծներ եք տվել մայր հողին,
տղե՛րք, կարճ ասեմ՝ ձեր բազկին, հոգուն, դուխին մեռնեմ։ Պատմությունը կերտում են ոչ թե իմ պես խոսողները, այլ՝ ձեր պես խիզախները։
Սիրում եմ բոլորիդ

Թեմայի այլ նորություններ