Քննարկվել են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    62%
    4 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    60%
    0 կմ/ժ
  • Լոռի 7°C
    44%
    9 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    73%
    1 կմ/ժ
  • Արարատ 11°C
    39%
    11 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    93%
    6 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    62%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    52%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    62%
    4 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    42%
    2 կմ/ժ
  • Արցախ 10°C
    86%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Քննարկվել են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները

Քննարկվել են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները

Ազգային ժողովի մարտի 4-ի հերթական նիստում ՊԵԿ նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից օրենսդրական փաթեթով:

Նախագծի փաթեթի մշակումը պայմանավորված է հարկային նպատակներով բանկերում եւ այլ ֆինանսական կազմակերպություններում օրենքով պահպանվող գաղտնի տեղեկության փոխանակման համար ՏՀԶԿ Գլոբալ Ֆորումի շրջանակներում ՀՀ ստանձնած պարտավորությունների եւ հարկային նպատակներով տեղեկատվության փոխանակման ստանդարտների կիրարռումն ապահովելու հետ:

Փաթեթի ընդունմամբ իրավական հիմքեր կստեղծվեն Գլոբալ Ֆորումի անդամ երկրների միջեւ վավերացված միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների համաձայն հարցման հիման վրա հարկային նպատակներով տեղեկատվության փոխանակման համար եւ կապահովվի Գլոբալ Ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կողմից հարկային հարցերում համապատասխանող երկրի կարգավիճակ եւ բավարար գնահատական ստանալը:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը փաթեթի վերաբերյալ դրական էր:

Հաջորդիվ առաջին ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

ՊԵԿ նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը հայտնել է, որ նախագծերի ընդունմամբ կսահմանվի հարկային եւ մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողով ներկայացվող դիմում-բողոքի քննության գրավոր ընթացակարգ եւ դրանով իսկ կապահովվի տվյալ վարչական վարույթի` առավել սեղմ ժամկետում առանց բարդացնելու իրականացումը:

Ծովինար Վարդանյանը ներկայացրել է փաթեթի վերաբերյալ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ «ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագիծը: Այն նույնպես ներկայացրել է ՊԵԿ նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը:

Նախագծի ընդունմամբ կսահմանվի ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից վարչական վարույթը կասեցնելու կամ երկարաձգելու իրավունքը եւ կհստակեցվի կասեցված կամ երկարաձգված վարչական վարույթներով վարչական տույժ նշանակելու ժամկետը, ինչպես նաեւ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով հարկային մարմնի կողմից քննվող գործերով վերջինիս վերապահված իրավասությունների շրջանակը:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն է տվել:

Թեմայի այլ նորություններ