Քննարկվել են բուհերում ուսումնական գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցեր
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    9 կմ/ժ
  • Շիրակ 1°C
    86%
    7 կմ/ժ
  • Լոռի 3°C
    86%
    2 կմ/ժ
  • Տավուշ 3°C
    81%
    4 կմ/ժ
  • Արարատ 12°C
    41%
    1 կմ/ժ
  • Սյունիք 7°C
    81%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    88%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    9 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    45%
    12 կմ/ժ
  • Արցախ 6°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Քննարկվել են բուհերում ուսումնական գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցեր

Քննարկվել են բուհերում ուսումնական գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցեր

Ինչպես տեղեկացավ InterLur.com լրատվական գործակալությունը ՀՀ ԿԳՄՍՆ լրատվության բաժնից՝ պետական բուհերի ռեկտորների խորհրդի նիստում քննարկվել են բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցերը: Նիստը վարել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ներկա է եղել նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Տարածված ահղորդագրությունում մասնավորապես ասվում է․

Հաշվի առնելով բուհերի առանձնահատկությունները՝ ռեկտորներից յուրաքանչյուրը ներկայացրել է իր ղեկավարած հաստատության տեսակետն ու առաջարկները: Քննարկված բոլոր տարբերակները եկող շաբաթ նախատեսվում է ներկայացնել Պարետատուն՝ վերջնական որոշում ունենալու նպատակով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ուսումնառության բոլոր հնարավոր տարբերակները՝ ամբողջությամբ հեռավար, հիբրիդային և սովորական լսարանային: Բուհերի ղեկավարները համակարծիք են եղել, որ լսարանային դասախոսությունները կարելի է կազմակերպել առցանց եղանակով, որոշ դեպքերում հնարավոր կլինի օգտագործել բուհերի հարակից բացօթյա տարածքները: Ընդհանուր առմամբ, կարևորվել է բուհերի շենքային պայմաններից ելնելով ու առանձնահատկություններով պայմանավորված՝ ուսումնական գործընթացները կազմակերպելիս որոշակի ինքնավարությունից օգտվելու հնարավորությունը:

Անդրադարձ է եղել օտարերկրյա և վիրահայ ուսանողների ընդունելության և ուսումնառության թեմային: Խոսվել է նաև նոր ուսումնական տարվա կազմակերպման հետ կապված նորությունները բուհերի պաշտոնական կայքերի միջոցով, ինչպես նաև բուհերի տարածքում տեսանելի վայրերում իրազեկող նյութերի տարածման եղանակով ուսանողներին ներկայացնելու կարևորության մասին:

Թեմայի այլ նորություններ