Քննարկվեցին «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրին վերաբերող հարցեր
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    61%
    4 կմ/ժ
  • Լոռի 12°C
    59%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    79%
    10 կմ/ժ
  • Արարատ 16°C
    34%
    3 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    69%
    12 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    41%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    57%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    39%
    7 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 13°C
    75%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Քննարկվեցին «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրին վերաբերող հարցեր

Քննարկվեցին «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրին վերաբերող հարցեր

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը սեպտեմբերի 17-ին հանդիպեց Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Լորանս Լվոֆի եւ Եվրոպայի խորհրդի Երեւանյան գրասենյակի «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի ղեկավար Մերի Կատվալյանի հետ:

Լորանս Լվոֆի ներկայացմամբ՝ 2020 թվականից Եվրոպայի խորհուրդը Հայաստանի հետ համագործակցում է նաեւ կենսաբժշկության ոլորտում:

Մերի Կատվալյանը հանձնաժողովին ներկայացրեց կատարված աշխատանքները՝ նշելով, որ ծրագրի նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը եվրոպական չափորոշիչների հիմնական սկզբունքների վերաբերյալ, ինչպես նաեւ այդ չափորոշիչների համակարգումն ու ներդրումն առողջապահության օրենսդրության բնագավառում:

Թագուհի Թովմասյանը շնորհակալություն հայտնեց համապարփակ տեղեկատվություն տրամադրելու կապակցությամբ՝ կարեւորելով ծրագրի իրականացումը: Նա անդրադարձավ պարտադիր պատվաստման, ինչպես նաեւ քրեակատարողական հիմնարկներում եւ փակ տարածքներում գտնվող մարդկանց առողջության, իրավունքների խնդիրներին:

Լորանս Լվոֆը նշեց, որ բարձրացված հարցերը Հայաստանին ներհատուկ խնդիրներ չեն, եւ այն պետք է դիտարկել  պատասխանատվության տեսանկյունից: Ըստ նրա՝ Եվրոպայի խորհուրդը ոչ թե որոշակի բանաձեւ է առաջարկում, այլ ամբողջական տեղեկատվություն տրամադրելով` օգնում, որ յուրաքանչյուր երկիր իրեն նպատակահարմար ճանապարհն ընտրի:

Կողմերը մտքեր փոխանակեցին բժշկական գաղտնիքի պահպանմանը, օրգանների փոխպատվաստմանը վերաբերող հարցերի շուրջ:

Առաջիկայում աշխատանքային քննարկումներ կազմակերպելու պայմանավորվածություն ձեռք բերվեց:

Թեմայի այլ նորություններ