Քննարկվեցին աշխատանքային իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    30%
    7 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    38%
    4 կմ/ժ
  • Լոռի 13°C
    62%
    12 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    84%
    13 կմ/ժ
  • Արարատ 19°C
    31%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    70%
    14 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    30%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    57%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    30%
    7 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    40%
    11 կմ/ժ
  • Արցախ 13°C
    81%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Քննարկվեցին աշխատանքային իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր

Քննարկվեցին աշխատանքային իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր

Սեպտեմբերի 17-ին ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպում ունեցան «Աշխատանքային իրավունքներ» կոնսորցիումի անդամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու նրանց կողմից իրականացվող «Տվյալահեն քաղաքականությունների բարելավման գործընթացն աշխատանքային իրավունքների ոլորտում» ծրագիրը: Այն մաս է կազմում «Տվյալներ հաշվետու եւ թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի, որն իրականացվում է մեկ այլ կոնսորցիումի կողմից ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Ինչպես նշեց «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Նաիրա Առաքելյանը, ծրագրի նպատակը գործատու-աշխատող հարաբերությունները բարելավելն է՝ դրանք դարձնելով իրավահարաբերություններ, ինչով էլ կպաշտպանվեն քաղաքացիների աշխատանքային իրավունքները:

Ծրագրի շրջանակում Հայաստանի մարզերում իրականացվելու են իրազեկման աշխատանքներ եւ հետազոտություններ՝ պարզելու համար, թե որքանով են պաշտպանված աշխատողների իրավունքները: Ըստ բանախոսի՝ ոլորտում շատ են անելիքները, ուստի անհրաժեշտություն կա նաեւ իրականացնելու օրենսդրական բարեփոխումներ: Հյուրերի տեղեկացմամբ՝ ծրագրի շրջանակում սոցհարցումներ են անցկացվելու մի քանի հարյուր վարձու աշխատողների շրջանում՝ պարզելու, թե որքանով են պաշտպանված նրանց աշխատանքային իրավունքները: Ծրագրի մասնակիցները համագործակցում են Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի, ինչպես նաեւ արհմիությունների եւ գործատուների հետ: Կոնսորցիումն աշխատանքի ավարտին պատրաստելու է զեկույց, որը կներկայացվի նաեւ խորհրդարանական հանձնաժողովին: Ծրագրի տեւողությունը մեկ տարի է: Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանն անդրադարձավ ոլորտի խնդիրներին՝ նշելով, որ անհրաժեշտ է հասնել այնպիսի կարգավորման, որ Հայաստանում կնքվող աշխատանքային պայմանագրերը լինեն էլեկտրոնային եւ դրանք րոպեների ընթացքում հասանելի լինեն տեսչական մարմնին: Ուստի անհրաժեշտ է կատարել օրենսդրական փոփոխություններ: Որպես այդ աշխատաոճի լավագույն փորձ նշվեց հարկային մարմիններին էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացումը:

Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը հանձնաժողովի անունից պատրաստակամություն հայտնեց աջակցելու այն բոլոր ծրագրերին, որոնք ուղղված կլինեն օրենսդրության կատարելագործմանն ու քաղաքացիների աշխատանքային իրավունքների պաշտպանությանը:

Պատգամավորները բարձրացրին նաեւ սեզոնային եւ այլ ժամանակավոր աշխատանքներ կատարող քաղաքացիների աշխատանքային իրավունքների պաշտպանության հարցերը՝ կարեւորելով դրանց կարգավորումը:

Քննարկման մասնակիցներն անդրադարձան ոլորտում առկա խնդիրներին, անհրաժեշտ համարեցին դրանց լուծմանն ուղղված քայլերի իրականացումը: Որոշվեց նաեւ, որ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը պարբերաբար հանձնաժողովին կներկայացնի վիճակագրություն, որում ամփոփված կլինեն քաղաքացիների աշխատանքային իրավունքների խախտման վերաբերյալ տվյալները:

Թեմայի այլ նորություններ