ՔԿԱԳ ոլորտում ծառայություն ստացող քաղաքացին չպետք է հանդիպի խոչընդոտների․ Կարեն Անդրեասյանը ներկայացրել է Գործակալության նոր պետին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    30%
    6 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    41%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    71%
    13 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    84%
    13 կմ/ժ
  • Արարատ 19°C
    31%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    71%
    14 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    30%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    58%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    30%
    6 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    40%
    11 կմ/ժ
  • Արցախ 13°C
    81%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ՔԿԱԳ ոլորտում ծառայություն ստացող քաղաքացին չպետք է հանդիպի խոչընդոտների․ Կարեն Անդրեասյանը ներկայացրել է Գործակալության նոր պետին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում ծառայություն ստացող քաղաքացին չպետք է հանդիպի խոչընդոտների, բյուրոկրատական քաշքշուքների, բավարարված և գոհ պետք է հեռանա գործակալությունից՝ առանց ավել րոպե կամ դրամ ծախսելու։

ՔԿԱԳ գործակալության աշխատակիցներին այս հանձնարարականն է այսօր տվել արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ գործակալության նորանշանակ պետ Արտաշես Խալաթյանին ներկայացնելիս։

Նախարար Անդրեասյանը շնորհավորել է Գործակալության պետին նշանակման կապակցությամբ և ընդգծել, որ Արտաշես Խալաթյանն իր իրավաբանական հարուստ փորձառությունն ու արհեստավարժությունը կներդնի ոլորտում մեկնարկած բարեփոխումներին նոր թափ հաղորդելու և օրենսդրական լուծումներով կոռուպցիոն հնարավոր դրսևորումները բացառելու ուղղությամբ։

Անդրադառնալով ոլորտում հատկապես վերջին մեկ տարում իրականացված բարեփոխումներին՝ նախարարը շնորհակալություն է հայտնել Գործակալության նախկին պետ Անի Մխիթարյանին և, դիմելով աշխատակիցներին, ընդգծել, որ համատեղ ուժերով քաղաքացիների համար կստեղծեն հանրային ծառայությունները ավելի բարձր որակով մատուցող միասնական գրասենյակներ։

Արտաշես Խալաթյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ իր համար պատիվ է նախարարության աշխատակազմին միանալ այս փուլում՝ մեկնարկած բարեփոխումներին նոր որակ հաղորդելու հստակ առաքելությամբ։

 

 

Թեմայի այլ նորություններ