Հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է եվրոպական ինտեգրման գծով եկամուտների եւ ծախսերի կատարողականը
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    59%
    6 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    66%
    26 կմ/ժ
  • Լոռի 9°C
    90%
    7 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    94%
    4 կմ/ժ
  • Արարատ 16°C
    54%
    7 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    91%
    5 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    59%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    93%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    59%
    6 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    58%
    9 կմ/ժ
  • Արցախ 12°C
    86%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27523
  • Դոլար = 387.973

Հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է եվրոպական ինտեգրման գծով եկամուտների եւ ծախսերի կատարողականը

Հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է եվրոպական ինտեգրման գծով եկամուտների եւ ծախսերի կատարողականը

Հունիսի 11-ին ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում  Արման Եղոյանի եւ Մանե Թանդիլյանի նախագահությամբ շարունակվել են բյուջետային քննարկումները: Պատգամավորներն անդրադարձել են «ՀՀ 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության եվրոպական ինտեգրման գծով եկամուտների եւ ծախսերի կատարողականին:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ներկայացնելով ֆինանսական ցուցանիշները, նշել է, որ դրամաշնորհային ծրագրերի համար փաստացի ստացվել է 8.6 մլրդ դրամ` ճշտված ծրագրի շուրջ 31 տոկոսը: Ոչ նպատակային կամ բյուջետային աջակցության դրամաշնորհների գումարը կազմել են 4 մլրդ 451 մլն դրամ: Եվրոպական ծագում ունեցող վարկային միջոցների հաշվին ճշտված ծրագիրը կազմել է շուրջ 20 մլրդ դրամ` արձանագրելով փաստացի 57 տոկոս ստացում:

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ ԵՄ անդամ երկրների հետ մեր հարաբերությունները շարունակում են մնալ ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում: Նշվել է, որ ԱԳՆ-ն շարունակել է հետեւողական աշխատանք իրականացնել ՀՀ-ԵՄ  Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի, Հայաստան-ԵՄ  մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի, Արեւելյան գործընկերության բազմակողմ հարթակի շրջանակում համագործակցության ամրապնդման եւ այն բոլոր ուղղություններով, որոնք ձեւավորում են ՀՀ-ԵՄ հարաբերությունները:

Նախարարը փաստել է, որ Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ամբողջական կիրարկման համար անհրաժեշտ է դրա վավերացումը ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից` ընդգծելով, որ մեր երկիրը որեւէ քաղաքական խոչընդոտ չունի ավարտելու վավերացման գործընթացը եւ անցնելու ողջ ծավալով համաձայնագրի իրականացմանը: Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է համաձայնագրի կիրարկման գործընթացում նախարարության կողմից կազմակերպված միջոցառումները: Նա հիշեցրել է, որ 2019թ. հունիսի մեկին համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը հաստատվել է ՀՀ վարչապետի որոշմամբ, այն ողջունելի է համարվել ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի նիստում:

Անդրադառնալով Հայաստան-ԵՄ  մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի խնդրին` նախարարը կարծիք է հայտնել, որ մեր երկիրը պետք է գնահատվի ըստ կատարած աշխատանքի եւ կարողությունների: «Մենք պնդում ենք, որ կարողացել ենք մեր կարողությունները բերել այնպիսի մակարդակի, որ այդ երկխոսության մեկնարկը, որը դեռեւս ազատականացում չի նշանակում, կարող ենք կյանքի կոչել»,-ասել է Զոհրաբ Մնացականյանը:

Նա ընդգծել է, որ ԵՄ-ն եղել է աջակից Հայաստանի բարեփոխումների գործընթացին, ինչն արտացոլվել է նաեւ 2019թ. տարեկան աջակցության ծրագրի շրջանակում հատկացումների, համավարակի աջակցության մասով:

ԵՄ-ի հետ հարաբերությունները նախարարը կարեւորել է Արեւելյան գործընկերության հարթակում եւ ներկայացրել այդ համատեքստում իրականացված միջոցառումները:

Նա ընդգծել է նաեւ ՀՀ-ԵՄ փոխգործակցության արդյունավետությունը խորհրդարանական հարթակում:

Նիստին հրավիրված ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ով նաեւ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի եւ ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահն է, պատգամավորներին մանրամասներ է ներկայացրել ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկման գործընթացի վերաբերյալ` նշելով, որ երկրորդ կամ ամփոփ ճանապարհային քարտեզն արդեն պատրաստ է եւ առաջիկայում այն կներկայացվի: Փոխնախարարի խոսքով` այնուհետեւ փաստաթղթի մոտարկման եւ կիրարկման բոլոր դրույթները լիարժեքորեն կիրականացվեն:

Պատգամավորների հարցադրումները բանախոսներին առնչվել են կրկին GSP+ համակարգին անցմանը,  վիզաների ազատականացման գործընթացին, Արեւելյան գործընկերության շրջանակում փոխգործակցությանը, համավարակի պայմաններում դիվանագիտական ծառայությունների իրականացրած աշխատանքին, ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկման խոչընդոտներին, ճանապարհային քարտեզի առաջնահերթություններին, դրանց համար սահմանված չափորոշիչներին եւ այլն:

Աղբյուր՝ ՀՀ Ազգային Ժողով

Թեմայի այլ նորություններ