Քասախում 38-ամյա տղամարդը անկանոն կրակոցներ է արձակել
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    24%
    26 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    35%
    17 կմ/ժ
  • Լոռի 11°C
    66%
    15 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    57%
    11 կմ/ժ
  • Արարատ 19°C
    29%
    23 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    75%
    6 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    24%
    26 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    61%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    24%
    26 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    35%
    15 կմ/ժ
  • Արցախ 12°C
    84%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26432
  • Դոլար = 388.09

Քասախում 38-ամյա տղամարդը անկանոն կրակոցներ է արձակել

Քասախում 38-ամյա տղամարդը անկանոն կրակոցներ է արձակել

Ապրիլի 9-ին ոստիկանության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Քասախ գյուղի Սարգսյան փողոցի շենքերից մեկի հետնամասում մի տղամարդ հայհոյանքներ է հնչեցնում և անկանոն կրակում:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ Աբովյան քաղաքում հաշվառված 38-ամյա տղամարդը անկանոն կրակոցներ է արձակել, ինչի արդյունքում վնասվել է մի քաղաքացու «Օպել» մակնիշի ավտոմեքենան։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Ոստիկանները տղամարդու ձեռքից վերցրել են «Ֆաբարմ» տեսակի 12 մմ տրամաչափի ողորկափող հրացանը։ Նա բերման է ենթարկվել ոստիկանության Նաիրիի բաժին։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները և պատճառված վնասի չափը պարզելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն։

Թեմայի այլ նորություններ