Քարակույտերից մաքրվել է Սիլիկյան 9-րդ փողոցի մի հատվածը՝ այդ կերպ կանխելով ինքնակամ կառուցապատման հավանական դեպքը
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    54%
    6 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    49%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    35%
    14 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    63%
    11 կմ/ժ
  • Արարատ 12°C
    29%
    15 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    88%
    12 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    54%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    38%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    41%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    81%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Քարակույտերից մաքրվել է Սիլիկյան 9-րդ փողոցի մի հատվածը՝ այդ կերպ կանխելով ինքնակամ կառուցապատման հավանական դեպքը

Քարակույտերից մաքրվել է Սիլիկյան 9-րդ փողոցի մի հատվածը՝ այդ կերպ կանխելով ինքնակամ կառուցապատման հավանական դեպքը

Քարակույտերից մաքրվել է Սիլիկյան 9-րդ փողոցի մի հատվածը՝ այդ կերպ կանխելով ինքնակամ կառուցապատման հավանական դեպքը:

Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից:

Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան փողոցի մի հատվածում, համայնքային հողի վրա օրեր առաջ հայտնաբերվել էին քարակույտեր: Ըստ ամենայնի, դեռևս անձը չպարզված քաղաքացին տվյալ տարածը մտադրվել էր կառուցապատել՝ սեփական կարիքների համար:

Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համագործակցությամբ, «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տեխնիկական աջակցությամբ կազմակերպվել և իրականացվել են քարակույտերի հեռացման և տարածքը նախկին տեսքի բերելու աշխատանքները:

Ներկայումս աշխատանքներ են տարվում ինքնակամ քարակուտակումն իրականացրած իրավաբանական կամ ֆիզիկական անձին հայտնաբերելու ուղղությամբ՝ համապատասխան վարչարարություն իրականացնելու, ինչպես նաև համայնքային միջոցներով կատարված ծախսերը վերջինիս կողմից փոխհատուցելու համար:

Թեմայի այլ նորություններ