Քաջարանում սպանել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրամասի պետին. նրան նկուղում հայտնաբերել է որդին
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    26%
    22 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    50%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    70%
    12 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    62%
    7 կմ/ժ
  • Արարատ 19°C
    35%
    20 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    87%
    9 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    26%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    69%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    26%
    22 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    52%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    88%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26555
  • Դոլար = 388.09

Քաջարանում սպանել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրամասի պետին. նրան նկուղում հայտնաբերել է որդին

Քաջարանում սպանել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրամասի պետին. նրան նկուղում հայտնաբերել է որդին

Այսօր՝ փետրվարի 18-ին, սպանություն է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 00։50-ի սահմաններում ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացուց, որ Աբովյան փողոցի 10 շենքի բնակիչն իր տուն մտած գողին հետապնդում է։ 

Shamshyan.com-ից հայտնում են, որ որոշ ժամանակ անց Քաջարանի բժշկական կենտրոնից ոստիկանության Քաջարանի բաժին ահազանգ է ստացվել, որ գլխի մասում ստացած հարվածների հետքերով իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի։
 

Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ մահացածը Քաջարան քաղաքի Աբովյան փողոցի 10 շենքի բնակիչ 59-ամյա Արմեն Ոսկանյանն էր։ 

Ահազանգով դեպքի վայր է ժամանել նաև քննչական խումբը:

Կայքի տեղեկություններով, մահացածի տղան՝ 29-ամյա Մարտին Ոսկանյանը, մի քանի անգամ զանգահարել է հորը, սակայն հայրը չի պատասխանել հեռախոսազանգերին, տղան այցելել է մորը ու երբ փորձել է մտնել տուն, ներսում ինչ-որ անձ չի թողել, որ նա մտնի, որից հետո այդ անձը դուռը բացել, դիմել է փախուստի, տղան էլ հետապնդել է վերջինիս։

Չկարողանալով բռնել նրան՝ վերադարձել է տուն և նկուղում հայտնաբերել է հորը՝ մարմնական վնասվածքներով և կպչուն ժապավենով կապված վիճակում։ Անմիջապես տղան ահազանգել է հիվանդանոց, հորը տեղափոխել են հիվանդանոց, սակայն մահացել է։ 

Կայքի փոխանցմամբ, մահացածն աշխատում էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ընդհանուր վերանորոգման արտադրության պետ, իսկ որդին՝ Մ. Ոսկանյանը, նույն կոմբինատում դիսպետչերական բաժնի պետի տեղակալն է։

Տուն ժամանած ոստիկաններն ու քննիչները այն հայտնաբերել են ամբողջովին տակնուվրա արված։ Փաստի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-իմ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ 
 
UPD:

2021թ. փետրվարի 18-ին` ժամը 01:00-ի սահմաններում, Քաջարան քաղաքի Աբովյան փողոցի շենքերից մեկի նկուղային հարկում հայտնաբերվել է նույն շենքի 58-ամյաբնակչի դիակը՝ գլխի և մարմնի այլ հատվածներում բազմաթիվ քերծվածքներով և արյունազեղումներով, ձեռքերը կպչուն ժապավենով կապված վիճակում: Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Նախնական տվյալներով, 2021թ. փետրվարի 18-ին` ժամը 00:30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը (անձինք) 58-ամյա տղամարդուն մարմնական վնասվածքներ հասցնելուց հետո նրան թողել են վերոհիշյալ շենքի նկուղային հարկում, այնուհետև՝ վերջինիս ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելուց հետո, ապօրինի մուտք են գործելով նրա նույն շենքում գտնվող բնակարան, և հափշտակել սպանված տղամարդու որդուն պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 5.000.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ ոսկյա զարդերը:
 

Դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀքրեական օրենսգրքի  104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 8-րդ  կետով:

Նախաքննության ընթացքում կատարվել են դեպքի վայրի և դիակի զննություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական, մատնադրոշմային փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք: Հետաքննության մարմնին  հանձնարարություն է տրվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ