«Քաղաքապետի գավաթ»․ Երևանում մի քանի մարզաձևերի միջազգային մրցաշարեր կանցկացվեն
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    50%
    4 կմ/ժ
  • Լոռի 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    81%
    12 կմ/ժ
  • Արարատ 17°C
    32%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    69%
    13 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    39%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    56%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    32%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 14°C
    73%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

«Քաղաքապետի գավաթ»․ Երևանում մի քանի մարզաձևերի միջազգային մրցաշարեր կանցկացվեն

«Քաղաքապետի գավաթ»․ Երևանում մի քանի մարզաձևերի միջազգային մրցաշարեր կանցկացվեն

Երևանի քաղաքապետարանի հովանու ներքո անցկացվելիք «Երևանի քաղաքապետի գավաթ» խորագիրը կրող բասկետբոլի, վոլեյբոլի, բադմինթոնի, սեղանի թենիսի մրցաշարերը կնպաստեն մարզաձևերի մասսայականացմանը, մայրաքաղաքում գործող թիմերի զարգացմանը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ Արսեն Մակվեցյանը` ներկայացնելով «Երևանի քաղաքապետի գավաթ» խորագիրը կրող սպորտային միջոցառման մանրամասները: 

««Երևանի քաղաքապետի գավաթ» մրցաշարն անցկացվելու է 4 մարզաձևով՝ բասկետբոլ, վոլեյբոլ, բադմինթոն, սեղանի թենիս: Նման ձևաչափով մրցաշար անցկացվելու է առաջին անգամ, որը կրելու է շարունակական բնույթ: Մրցաշարերը կանցկացվեն «Գազպրոմ» համալիրում, «Օլիմպավան»-ում և թենիսի, բադմինթոնի խաղային մարզաձևերի մարզադպրոցներում: Մեր նպատակը  մրցաշարերի միջոցով խաղային մարզաձևերը զարգացնել է, որի անհրաժեշտության կարիքն այսօր շատ ունենք: Ընտրվել են  հենց այս խաղային մարզաձևերը, քանի որ հենց դրանք Հայաստանում զարգացման կարիք ունեն»,- ասաց նա:

Մասնակից երկրները շուրջ 10-ն են լինելու: Մրցաշարն ընթանալու է ըստ միջազգային ֆեդերացիաների սահմանած կանոնակարգի և կազմակերպվում է միջազգային ֆեդերացիաների հետ համագործակցությամբ։

«Ակնկալում ենք, որ այս մրցաշարից հետո մեր հավաքականները խաղային փորձ ձեռք կբերեն, եվրոպական և միջազգային մրցաշարերում ավելի բարձր արդյունքներ կգրանցեն»,- նշեց Մակվենցյանը: 

Սեղանի թենիսի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պողոսյանի խոսքով՝ մարզաձևը հանգամանքների բերումով անկում է ապրում, «Երևանի քաղաքապետի գավաթ»-ը խթան է այն նորից զարգացնելու: 

«Քանի որ միջազգային մրցաշար է, մենք սպասում ենք մեծ քանակի հյուրերի և բարձրակարգ մարզիկների, որը կխթանի, որպեսզի պատանի սեղանի թենիսիստները ոգևորվեն և առաջ գնան»,- ասաց Պողոսյանը: 

Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիայի ներկայացուցիչ Հրաչյա Պողոսյանն էլ ողջունեց նախաձեռնությունը ու ընդգծեց՝ նպատակը սերունդներ դաստիարակելն է:  

«Ուրախալի է, որ բադմինթոնի Եվրոպայի ֆեդերացիան, բանակցելով Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիայի հետ, համաձայնեց, որ «Երևանի քաղաքապետի գավաթ»-ում մինչև 15 տարեկան երեխաների մրցաշարը լինի վարկանիշային: Կլինեն երեխաներ, որոնք կունենա վարկանիշ և կմասնակցեն Եվրոպայի առաջնությանն արդեն վարկանիշով»,- հայտնեց նա:  

Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար  Կարեն Ասմարյանը տեղեկացրեց՝ արդեն իսկ հյուրընկալել են Բելառուսի, Ռուսաստանի թիմերին, սպասում են Ուզբեկստանին: 

«Ունենալու ենք հետաքրքիր պայքար, քանի որ Բելառուսի, Ռուսաստանի, Ուզբեկստան թիմերը լավագույններից են: Մեր երեխաները հնարավորություն կունենան բարձրակարգ թիմերի հետ պայքարել: Մյուս տարի Երևանում անցկացվելու է մինչև 16 տարեկան տղաների Եվրոպայի առաջնությունը, և սա լավագույն միջոցն է պատրաստվելու գալիք միջոցառմանը»,- նշեց նա:

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչ Թովման Օրդանյանն էլ հավելեց` պատանեկան բասկետբոլի զարգացման համար մրցաշարը շատ լավ փորձ կլինի: 

«Պատրաստվում ենք Եվրոպայի մինչև 16 տարեկանների առաջնությանը, որը կայանալու է Ալբանիայում: Մրցաշարը կօգնի ավելի պատրաստված գնալ, փորձ ձեռք բերել»,- եզրափակեց նա: 

«Երևանի քաղաքապետի գավաթ»-ի վոլեյբոլի ու բասկետբոլի մրցաշարերը կկայանան մայիսի 7-12-ը, բադմինթոնինը՝ մայիսի 16-19-ը, սեղանի թենիսինը՝ մայիսի 17-20-ը:

Թեմայի այլ նորություններ