«Ի՞նչ հարց եք տալիս. իսկ եթե եկան, հավաքվեցին նույն 15-20 հազարը, իրանք՝ գլխավոր դերակատարները մանդատները վայր են դնելու և դուրս են գալո՞ւ քաղքականությունից»:
Այս մասին այսօր Ազգային ժողովում լրոգրողների հետ զրույցում ասազ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով հարցին, թե ենթադրենք Բագրատ սրբազանը եկավ ու հրապարակում 50-ից 100 հազար մարդ հավաքվեց, էլի՞ չեք գնալու:
«ՀՀ-ում իշխանությունը ներկայացնում է ժողովրդին, երբ որ ժողովուրդը պահանջ կներկայացնի և կտեսնենք, որ դա ժողովրդի կողմից է»,- ասաց Սիմոնյանը և հարցին, թե ինչ քանակի մարդկանց մասին է խոսքը արձագանքեց. «Լսեք ես քանակով չգիտեմ, 2337, ես տենց բաների մաիսն չեմ մտածում: Տենց իրականությւոն իրենց կողքը ստեղծում են ընդդիմադիրները, իրենք իրենց ասածին հավատում, իրենք իրանց ասածը իրենց ԶԼՄ-ներով տարածում, դուք էլ գալիս եք՝ իրենց ԶԼՄ-ների ներկայացուցիչները նման հարցեր եք տալիս»:
ԱԺ նախագահը նաև հայտարարեց՝ վստահ է, որ ՀՀ ժողովուրդը ամեն ինչ շատ լավ հասկանում է, վստահում է սահմանազատման և սահմանագծման գործընթացին:
«Գիտի, որ Հայաստանը պետք է խաղաղության մեջ ապրի, պատերազմ չի ուզում, չի պատրաստվում հներին վերադարձնել իշխանություն, չի պատրաստվում կրոնապետության գնալ, չի պատրաստվում եկեղեցու որոշ անդամներին դիտարկել որպես քաղաքական գործիչ, որն ըստ իս անընդունելի է և հասկանում է, որ եկեղեցին, Աստվածը և հույզերը, որոնք մենք ունենք որպես քրիստոնեա մարդիկ, և անհատները, որոնք այսօր քաղաքական շահ են սպասարկում տարբեր բաներ են: Դրա համար ես չեմ հավատում, որ ՀՀ ժողովուրդը իր իմաստությունը կորցրել է»,- ասաց Սիմոնյանը:
Հարցին, թե գործընթացում արտաքին հետք տեսնում ե՞ք, Սիմոնյանն ասաց. «Երբ տեսնում ենք տարբեր տեղերից, տարբեր ուղղվածության ֆինանասավորում, տարբեր ծագումնաբանություն ունեցող բլոգերներ և հիմնականում մի երկրում գտնվող մարդիկ, երբ հայտարարում են, որ միանում են այս հզոր շարժմանը, իհարկե բնական է, որ տեսնում եմ, դա ակնհայտ է»: