Քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում կաթվածահար էր եղել Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    58%
    2 կմ/ժ
  • Շիրակ 3°C
    65%
    2 կմ/ժ
  • Լոռի 7°C
    44%
    9 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    73%
    1 կմ/ժ
  • Արարատ 11°C
    39%
    11 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    93%
    6 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    62%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    52%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    62%
    4 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    42%
    2 կմ/ժ
  • Արցախ 10°C
    86%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում կաթվածահար էր եղել Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մի խումբ անձինք վաղ առավոտյան կաթվածահար են արել Երեւանի մետրոպոլիտենի մի քանի կայարաններում աշխատանքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, իսկ «Գործարանային» կայարանում բախում է տեղի ունեցել մետրոյով երթեւեկող քաղաքացիների եւ մուտքերը փակած անձանց միջեւ: Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը տեղեկացրեց, որ քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում այսօր՝ ժամը 09:08-ին, կաթվածահար է եղել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը։

«Մետրոպոլիտենի կայարաններում քաղաքացիները իրականացնում են անհնազանդության ակցիա՝ խափանելով մետրոպոլիտենի երթևեկությունը։ Բնականոն աշխատանքին անցնելուն պես կտրվի լրացուցիչ ինֆորմացիա»,- գրել էր նա։

Աշխատանքի շտապող քաղաքացիները վեճի բռնվեցին մուտքերը փակածների հետ, պահանջեցին թողնել մետրոյի աշխատանքն ընթանա բնականոն հունով. մեկը շտապում էր աշխատանքի, մյուսը՝ դեղ էր հասցնում հիվանդին: Որոշ ժամանակ մետրոն չաշխատեց այս կայարանում, դռները փակվեցին, քաղաքացիներին վագոններից դուրս հանեցին: Կարճ ժամանակ անց, սակայն, ոստիկանության աշխատակիցների կողմից ցուցարարները հեռացվեցին, եւ մետրոպոլիտենի աշխատանքը վերականգնվեց: Աշխատանքի շտապող քաղաքացիները ծափահարում էին ոստիկանության աշխատակիցներին: Նույն իրավիճակն է եղել այլ կայարաններում եւս:

Երևանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Տաթև Խաչատրյանը տեղեկացրեց, որ ժամը 09:45-ի դրությամբ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը վերսկսվել է: 

ԹԱՐՄԱՑՈՒՄ․

Ոստիկանության Շենգավիթի բաժնում քրեական գործ է հարուցվել Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում դեկտեմբերի 11-ին տեղի ունեցած դեպքի առթիվ։

«Դեկտեմբերի 11-ին, ժամը 9․30-ի սահմաններում,  Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում մի խումբ անձինք, իրացնելով ակցիա իրականացնելու, հավաքներ կազմակերպելու և անցկացնելու իրենց իրական կամ ենթադրյալ իրավունքները, տևական ժամանակ խոչընդոտել են գնացքների բնականոն աշխատանքը՝ քաղաքացիներին զրկելով ազատ տեղաշարժվելու իրենց սահմանադրական իրավունքի իրացման հնարավորությունից, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել անձանց իրավունքներին, օրինական շահերին, ինչպես և պետության ու հասարակության շահերին։ Դեպքի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է տարածքային քննչական բաժին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ