Պուտինը թմրանյութերի խնդիրը համարել Է ամբողջ աշխարհի մարտահրավերը
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    14%
    20 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    37%
    9 կմ/ժ
  • Լոռի 12°C
    37%
    11 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    57%
    13 կմ/ժ
  • Արարատ 18°C
    26%
    10 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    76%
    13 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    14%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    36%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    14%
    20 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    31%
    17 կմ/ժ
  • Արցախ 12°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Պուտինը թմրանյութերի խնդիրը համարել Է ամբողջ աշխարհի մարտահրավերը

Պուտինը թմրանյութերի խնդիրը համարել Է ամբողջ աշխարհի մարտահրավերը

 Թմրանյութերն ամեն տարի խեղում եւ սպանում են հազարավոր ռուսաստանցիների, խախտում հասարակության բարոյական հիմքերը, իսկ թմրաբիզնեսի ստվերային շահույթը սնուցում Է հանցաշխարհը եւ ահաբեկչական կառույցները: Այդ մասին հայտարարել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ամեն տարի թմրանյութերը խեղում եւ սպանում են մեր հազարավոր քաղաքացիների, խորտակում երեխաների ճակատագրերը, ցավ, դժբախտություն բերում ընտանիքներին, խարխլում հասարակության բարոյական հիմքերը: Իսկ թմրաբիզնեսի ստվերային շահույթը ծառայում Է հանցաշխարհի ֆինանսական սնուցմանը, անդրսահմանային հանցավորությանը, կոռուպցիային, ահաբեկչական եւ ծայրահեղական կառույցներին»,-հայտարարել Է Պուտինը՝ հանդես գալով ՌԴ Անվտանգության խորհրդի նիստում, որը նոյեմբերի 16-ին անցկացվել Է տեսախորհրդաժողովի ռեժիմով:

Նախագահն Անվտանգության խորհրդի նիստի մասնակիցներին առաջարկել Է քննարկել թմրանյութերի դեմ պետական քաղաքականությունը: Նա նշել Է, որ դա չափազանց բարդ թեմա Է, որը պարունակում Է շատ ասպեկտներ, ուղղակիորեն վերաբերում Է ազգային անվտանգությանը եւ երկրի ժողովրդի ապագային: Նրա խոսքով՝ թմրանյութերի խնդիր իսկական մարտահրավեր Է, որի հետ բախվում են Ռուսաստանը եւ աշխարհի բազմաթիվ երկրներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Թեմայի այլ նորություններ