Պուտինը և Էրդողանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    55%
    9 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    66%
    13 կմ/ժ
  • Լոռի 8°C
    92%
    6 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    2 կմ/ժ
  • Արարատ 16°C
    61%
    5 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    91%
    5 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    55%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    93%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    55%
    9 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    67%
    12 կմ/ժ
  • Արցախ 12°C
    86%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27523
  • Դոլար = 387.973

Պուտինը և Էրդողանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Պուտինը և Էրդողանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր` հուլիսի 27-ին, կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել Էրդողանի աշխատակազմը, որում մասնավորապես ասվում է․

«Էրդողանն ու Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված քայլերը։ Հեռախոսազրույցի ընթացքում նրանք քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը, տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին», - ասված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։

Պուտինն ընդգծել է, որ ցանկացած գործողություն, որը կարող է հանգեցնել լարվածության էսկալացիայի, անթույլատրելի է։ Կողմերը նշել են, որ հետաքրքրված են կոնֆլիկտային իրավիճակի խաղաղ հանգուցալուծմամբ՝ բանակցությունների միջոցով։ Նրանք պատրաստակամություն են հայտնել համակարգել ջանքերը՝ տարածաշրջանում իրավիճակի կայունացման նպատակով։

«ԼՂ հակամարտության կարգավորումը՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա, չունի այլընտրանք»,- նշել են նախագահները։

Թեմայի այլ նորություններ